Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀՀ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
13/05/2011 12:25
Կիսվել

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀՀ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանում են գտնվում միջազգային փորձագետներ՝ ԵՄ ծրագրի անդամ երկրներից: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողողի (ՏՄՊՊՀ) անդամների, աշխատակազմի, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ  կազմակերպվել էր երկօրյա սեմինար քննարկում՝ նվիրված ԵՄ օրենքի համաձայն պետական օժանդակության հիմնական չափորոշիչների ներկայացմանը: Քննարկման մասնակիցներին իրենց փորձը ներկայացրեցին  այս ոլորտում բավականին մեծ փորձառություն ունեցող փորձագետներ, որոնք մեծ ներդրում ունեն ոչ միայն իրենց երկրներում այլ նաև անցումային փուլում գտնվող երկրների օրենսդրությունների բերեփոխումների մեջ:

 

Սեմինար-քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրեցին Պետական օժանդակության չափանիշները, մանրամասնեցին  այս ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմնի դերը, ինչպես նաև քննարկվեցին ընթացակարգային հարցեր հայաստանյան համատեքստում: Մասնակիցները գործնականում ծանոթացան  եվրոպական փորձին և ընթացակարգերին:

 

Պետական օժանդակության վերահսկողության և ԵՄ հանձնաժողովի դերի, ինչպես նաև միջազգային համատեքստում Հայաստանում իրականցվող պետական օժադակության ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Փլեսինգը, Լիտվայից ժամանած  փորձագետ Սիգիտաս Սեմնոլոնսկիսը, և Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը:

 

Նշեք, որ դեռևս 2007 թվականին մրցակցության օրենսդրության փոփոխմամբ ներդրվեց Պետական օժանդակություն հասկացությունը: 2011 թվականի օրենսդրական փոփոխություններով առավել հստակեցվեցին պետական oժանդակությանը վերաբերող դրույթները: Այսօր արդեն իսկ անհրաժեշտ է կատարելագործել այս ոլորտը, մասնավորապես բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը և մրցակցային միջավայրը՝ բարձրացնելով Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները և ռեսուրսների կառավարման արդյունավետությունը:

 

Հիշեցնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս Թվինինգ ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Նախատեսվում է նաեւ ընդլայնել միջազգային համագործակցությունը մրցակցության և պետական օժանդակության ոլորտում, ինչպես նաև ընդլայնել միջազգային համագործակցությունը և նպաստել պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչության ապահովմանը:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85