03/05/2011 18:10
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ «ԵՎՐԱԶԷՍ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԻՆՏԵՐԳՐԱՑԻԱ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության` (UNIDO) հայաստանյան ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանին եւ UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Վիկտոր Զախարյանին: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի իրականացմանը եւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության անելիքներին վերաբերող հարցեր: Ծրագիրն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիայի եւ միասնական տնտեսական տարածքի ձեւավորման գործընթացներին` միջազգային արդյունաբերական գործակցության խորացման եւ մասնակից- երկրների արդյունաբերության արդիականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:
Փոխվարչապետ Ա. Գեւորգյանն ընդգծել է ծրագրի կարեւորությունը` հայկական գործարար միջավայրին սպառման նոր շուկաների, ինչպես նաեւ Հայաստանում նոր ներդրումների hնարավորության ստեղծման առումով: Քննարկվել են առեւտրային պլատֆորմի ստեղծման, եվրոպական մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող «METRO» կազմակերպության հետ հնարավոր համագործակցության հարցեր:
Առեւտրային պլատֆորմի ստեղծման գաղափարը, վերջինիս հնարավորությունները ներկայացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Զարգացման հայկական գործակալության եւ Առեւտրաարդյունաբերական պալատի հետ մայիսի վերջին համատեղ կազմակերպել գործարարների համաժողով, որտեղ շահագրգիռ կողմերին կներկայացվի նաեւ UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագիրը:
30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
Արծաթ
606.96
-15.91
11:00 31/10/26
10:32 31/10/26
16:59 30/10/26
