Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
21/07/2011 11:16
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երեկ` հուլիսի 20-ին,  կառավարությունում շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2011 թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների լսումներըը: Նշյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները: 

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության գերակա խնդիրներն են` ՀՀ օրենսդրության վերլուծությունն ու կատարելագործումը, ՀՀ-ում գործող օրենսդրության մեջ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող իրավական ակտերի վերացումը, մարդու իրավունքներին առնչվող միջազգային փաստաթղթերին լիարժեք համահունչ քրեական դատավարության օրենսդրության համալիր բարելավումը, արդարադատության ոլորտում մատչելիության սկզբունքի գործնական հիմքերի բարելավման նկատառումով «DataLex» ծրագրի հնարավորությունների զարգացումը` հատկապես, համակարգչային եղանակով հայցեր հարուցելու, բողոքներ բերելու ինստիտուտ ներդնելու տեսքով: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչպիսի խնդիրներ կան Եվրամիության առջև ստանձնած պարտավարությունների կատարման հետ կապված: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ այս առումով ռիսկեր չկան, միակ խնդիրը Փաստանաբանական պալատի շենքի տարածքի հարցն է, որը քննարկվում է պատկան մարմինների հետ: 

Ըստ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` վերը նշված ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել առաջնահերթ ուղղություններով: Նախարարության գերակա խնդիրներն են` ՀՀ նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշների և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների իրականացումը, եվրոպական ուղղության խորացումը, արտաքին տնտեսական ոլորտին աջակցությունը և Մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և մոնիտորինգային մարմինների կողմից տրված հանձնարարականների իրականացման ապահովումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր վերանայման գործընթացի շրջանակներում:

Այնուհետև կիսամյակային գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարները` Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Պետական գույքի կառավարման վարչության պետը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը:

ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ գերատեսչության կողմից ձեռնարկված միջոցառումներն ուղղված են հարկային հսկողության մեխանիզմների արդիականացմանը, հարկ վճարողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կառավարման արդյունավետության բարձրացմանը, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատմանը և Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավմանը:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն անդրադարձել է իր ղեկավարած կառույցի գործունեության առաջնահերթություններին, որոնք են` պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների և պետական ոչ առևտրային ու այլ կազմակերպություններին պետական անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքների գրանցման ապահովումը, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական շենք, շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների հստակեցումը, պետական գույքի հաշվառման բազայի ընդլայնումն ու վարչության ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կառավարման արդյունավետության բարձրացումը:

Ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարձրացման, ընթացակարգերի պարզեցման և նորագույն տեխնոլագիաների կիրառման նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրի շահագործման, քաղավիացիայի ոլորտում ՀՀ-ի երկկողմանի հարաբերությունների ընդլայնման և մեր երկրում փոքր ավիացիայի ներդրմանն առընչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ընթացիկ տարվա առաջնահերթ ծրագրերն են` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի Թագավորության կադաստրի և քարտեզագրության գերատեսչության (Ստատենս Կարտվերկ) միջև կնքված պայմանագրի իրականացման շրջանակներում «Անշարժ գույքի արդյունավետ գրանցում և քարտեզագրման ծառայություններ Հայաստանի համար» ծրագրի ներդրումը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ Երևանում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների միասնական էլեկտրոնային ռեեստրի ստեղծումը, 2011 թ. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջոցների հաշվին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սահմանների ամրացման աշխատանքների իրականացումը:

Այս հարցերի շուրջ վարչապետ Սարգսյանին զեկուցել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:

Գերատեսչությունների հաշվետվությունների լսումներն ավարտվել են Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի զեկույցով, ում գլխավորած պետական կառավարման մարմնի 2011 թ. գերակայությունը ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ռազմավարական ծրագրի իրականացումն է:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90