01/11/2010 17:52
ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
2010 թվականի առաջին ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 158.9 մլն դոլար: Այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 2 անգամ: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել էր 77.7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 33.8%-ով և կազմել 415.5 մլն դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
