04/10/2010 11:10
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1704 ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 1704 նոր առևտրային իրավաբանական անձ, որոնցից բացարձակ մեծամասնությունը` 1636-ը, ՍՊԸ-ներ են:
Հաշվետու ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 7333 անհատ ձեռնակատեր, որոնց ընդհանուր թիվը 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 81 228:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործող առևտրային իրավաբանական անձանց թիվը 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3,2%-ով և կազմել 62099` նախորդ տարվա 60163-ի դիմաց, իսկ անհատ ձեռնակատերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է շուրջ 12.36%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
