21/06/2010 13:30
ՄԱՅԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 109,9%-ՈՎ
2010 թվականի մայիս ամսվա արդյունքներով Հայաստանի շինարարության ոլորտում գրանցվել է զգալի ակտիվացում: Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հանրապետությունում շինարարության համախառն ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 11,2%-ով, իսկ մայիսին ապրիլ ամսվա համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է շինարարության համախառն ծավալների 109,9% աճ: Նշենք, որ աճն առավելապես պայմանավորված է սեզոնային գործոններով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում հանրապետությունում շինարարության ծավալը կազմել է 108 842,1 մլն դրամ:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
