
ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 7,8%-ով և կազմել 105 613 դրամ, ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,7%-ով, իսկ ոչ պետական հատվածում` 9,0%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն նվազել է 6,4%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 85 368 դրամ, ոչ պետական հատվածում` 132 518 դրամ: