Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 1,9%-ՈՎ
31/05/2010 15:36
Կիսվել

ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 1,9%-ՈՎ

2010թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.9% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի և մրգի 10.4-16.7% գնաճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-16.7% գնաճ, 3-ում` 9.9-1.1% գնանկում, իսկ 1-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մրգի ապրանքախմբում 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում, իսկ 2010թ. ապրիլի համեմատ`16.7% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի գներն աճել են 4.0-52.6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 9.1%-ով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ արձանագրվել է 11.1%, իսկ 2010թ. ապրիլի համեմատ`10.4% գնաճ: 2010թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սխտորի 0.5%, սմբուկի 1.4%, կանաչ պղպեղի 9.9%, ճակնդեղի 21.7%, կաղամբի 33.2% կարտոֆիլի 47.2%, գազարի 73.5% գնաճ: Դրան զուգընթաց, վարունգի գինը նվազել է 61.7%-ով, լոլիկինը` 15.7%-ով, գլուխսոխինը` 4.8%-ով, կանաչ սոխինը` 4.3%-ով, խառը կանաչեղենինը` 4.1%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 4.0-24.0%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում): Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 7.9%-ով:

Հրուշակեղենի ապրանքախմբում 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ գրանցվել է 7.8%, իսկ 2010թ. ապրիլի համեմատ` 1.6% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է հրուշակեղենի 0.4-3.5% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Գյումրիում: Մայրաքաղաքում հրուշակեղենի գներն աճել են 1.5%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ գրանցվել է 15.0%, իսկ 2010թ. ապրիլի համեմատ` 0.3% գնաճ: Տավարի մսի գինը 2010թ. մայիսին ապրիլի համեմատ թանկացել է 0.8%-ով, իսկ ոչխարի և խոզի մսերի գները նվազել են համապատասխանաբար 2.3% և 0.8%-ով: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.0%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), 2 քաղաքներում գրանցվել է 1.3-0.1% գնանկում, իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով:

2010թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1-0.6% գնաճ, իսկ կաթնամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 13.5%-ով, իսկ 2010թ. ապրիլի համեմատ` 4.4%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում արձանագրվել է ձվի 5.9-1.1% գնանկում, իսկ մյուս 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 5.9%-ով:

2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 32.5% գնաճ, իսկ 2010թ. ապրիլի համեմատ` 1.1% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ շաքարավազի գինը նվազել է 2.4-1.0%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում գրանցվել է շաքարավազի 1.2% գնանկում, ք. Կապանում` 0.1% գնաճ, իսկ դիտարկվող մյուս 3 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2