Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
27/05/2010 18:52
Կիսվել

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2007-2009 թվականներին վճարված հարկերի գնահատման արդյունքների համաձայն խոշոր հարկատուների ընդհանուր հարկային եկամուտներում ուղղակի հարկերի կշիռն ավելի փոքր է, քան ոչ խոշոր հարկատուների մոտ: Այսպես, եթե 2007-2009 թվականների ընթացքում արձանագրվել է ՀՀ պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների մեջ ուղղակի հարկերի նշանակալի աճ, մասնավորապես, 2007 թվականի 24.3 տոկոսի դիմաց 2009 թվականին կազմել է 27.1 տոկոս: Այս նույն ժամանակահատծվաում խոշոր հարկատուներին ավելի փոքր մաս է բաժին ընկնում ուղղակի հարկերից, մասնավորապես 2007 թվականին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված ուղղակի հարկերի տեսակարար կշիռը հարկերի ընդհանուր ծավալոմ կազմել է 16,9%, 2008 թվականին` 16,2%, 2009 թվականին` 17,6%:
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած վերլուծության համաձայն` հանրապետության 1000 խոշոր հարկատուների կատարած վճարումների գծով ճյուղի հարկեր/ՀՆԱ համապատասխան ցուցանիշի առավել շատ անկումն արձանագրվում է հանքագործական արդյունաμերության, տրանսպորտի ու կապի և առևտրի ճյուղում:  Նշենք նաև, որ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված ընդհանուր հարկերի մեջ ըստ ՀՆԱ-ի համապատասխան ճյուղերի վճարված հարկեր ցուցանիշները հանքագործության, առևտրի և տրանսպորտի ու կապի ճյուղերում է, որ գրանցում են անկման միտումներ, ինչպես որ դա գրանցվել էր ճյուղի ՀՆԱ-ում:
Նշվածը կարող է պայմանավորված լինել ոչ միայն վարչարարության ոչ օրինաչափ գործոններով, այլ նաև ոչ ստանդարտ գործոններով: Մասնավորապես, 2007 թվականի արդյունքներով հանքարդյունաբերողների մասով վճարված հարկերը ճյուղի ՀՆԱ-ում բավականին բարձր են, որը կարող է պայմանավորված լինել աստիճանաբար նվազող գերավճարներով: Կապի ոլորտի ցուցանիշների վատթարացումը կարող է պայմանավորված լինել 2008 թվականին կապի ոլորտի կանխավճարներով:
Ելնելով վերոշարադրյալից` կարելի է ենթադրել, որ խոշոր հարկատուների կողմից կատարված հարկային վճարումները տնտեսական զարգացումներին համապատասխան չեն և կարող են բացատրվել միայն 2008 և 2009 թվականների խոշոր հարկատուների վարքագծի էական փոփոխությամμ (մասնավորապես, հնարավոր է, որ 2008 թվականին կուտակված գերավճարների մեծ մասը բաժին է ընկել խոշոր հարկ վճարողներին, որոնք 2009 թվականի համար լրացուցիչ պարտավորություններ չեն ստանձնել):
AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11