Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 90-ՐԴՆ Է
09/03/2011 17:27
Կիսվել

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 90-ՐԴՆ Է

Համաշխարհային Տնտեսական Ֆորումը (ՀՏՖ) հրապարակել է «Ճամփորդություն և զբոսաշրջություն. Մրցունակություն – 2011» (The Travel & Tourism Competitiveness Report – 2011) զեկույցը, համաձայն որի աշխարհի երկրների` տուրիզմի և ճանապարհորդության ոլորտտի մրցունակության վարկանիշը գլխավորում է Շվեյցարիան:  Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է միայն 90-րդ հորիզոնականը: 
 
Ընդհանուր առմամբ, Համաշխարհային Տնտեսական Ֆորումի վերլուծաբանների ուշադրությանն արժանացած 139 երկրներից յուրաքանչյուրը գնահատվել է 14 չափանիշներով՝ սկսած նորմատիվ հիմունքներից և էկոլոգիական կայունությունից, մինչև մարդկային, մշակութային և բնական ռեսուրսների անվտանգություն ու հնարավորություններ` ենթակառուցվածքային ոլորտներում: Շվեյցարիան, որը 2009 թվականին ևս զբաղեցնում էր առաջին տեղը, կոչվել է «հարուստ մշակութային և բնական ժառանգությամբ» երկիր, որտեղ կա «համաշխարհային մշակույթի և բնության կոթողների տպավորիչ քանակություն»: Նշվում է նաև, որ ալպիական այս երկիրը, որտեղ կազմակերպվում են մեծ քանակությամբ միջազգային ցուցահանդեսներ և տոնավաճառներ, հանդիսանում է գործարար տուրիզմի կարևոր խթանողներից մեկը: Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան, այնուհետև Ֆրանսիան: Առաջին տասնյակում են գտնվում նաև Ավստրիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կանադան և Սինգապուրը: 
 
Ռուսատանը գրավել է 59-րդ հորիզոնականը, իսկ նրա որոշ հարևան-երկրներ ավելի գրավիչ են գտնվել տուրիստների համար: Մասնավորապես, Էստոնիան գրավել է 25-րդ, Լատվիան՝ 51-րդ, Լիտվան՝ 55-րդ տեղերը: Մյուս նախկին ԽՍՀՄ-ի երկրները գրավել են հետևյալ հորիզոնականները՝ Վրաստան՝ 73, Ադրբեջան՝ 83, Ուկրաինա՝ 85, Ղազախստանը՝ 93, Մոլդովան՝ 99, Ղրղզստանը՝ 107, և այլն: 
 
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, տուրիզմի և ճանապարհորդությունների ոլորտը ճգնաժամից հետո դանդաղ վերականգնվում է, սակայն առավել ակտիվ դա տեղի է ունենում զարգացող երկրներում, որոնց տեմպերը գերազանցում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի շուկաների վերականգնման տենպերը:
 
«Ճամփորդություն և զբոսաշրջություն. Մրցունակություն – 2011» զեկույցը պատրաստվել է Միջազգային Օդային Տրանսպորտի Ասոցիացիայի, Ճանապարհորդության և Տուրիզմի Համաշխարհային Խորհրդի և ՄԱԿ-ի Համաշխարհային Տուրիստական Գործակալության հետ համատեղ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85