Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18/03/2011 16:38
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն ամփոփել է ՀՀ կառավարական պատվիրակության Բրյուսել կատարած այցի արդյունքները, որոնցից կարևորագույնն այն է, որ Եվրամիության բոլոր կառույցները պատրաստակամ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանի Հանրապետությանը: Նիստի բացման իր խոսքում Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօրվա կառավարության նիստը ես ուզում եմ սկսել` տեղեկացնելով ձեզ բրյուսելյան այցելության արդյունքներին: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ մենք ունենք լիակատար և բազմակողմանի աջակցություն Եվրամիության բոլոր կառույցների կողմից, և դուք հեռուստատեսությամբ հետևում էիք այն հանդիպումներին, որ տեղի ունեցան Եվրամիության ղեկավարների հետ: Բոլոր մակարդակներում մենք ստացել ենք հավաստիացում, որ բարեփոխումների այն ծրագիրը, որ իրականացնում է մեր կառավարությունը, ստանալու է լիակատար և բազմակողմանի աջակցություն, ինչը, բնականաբար, լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին:
 
Երկրորդ, մեզ առաջարկվում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Դա նշանակում է, որ մեր նախարարներն առաջին հերթին պետք է ուղղակի կապերի մեջ լինեն իրենց գործընկերների հետ Բրյուսելում և այդ կապերն օգտագործեն ի նպաստ այն բանի, որ մի կողմից մեզ համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները և առաջնահերթությունները, որ ծառացած են մեր գերատեսչությունների առջև: Բոլոր հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ մենք ամրագրել ենք, որ այդ հնարավորությունները Հայաստանի համար այսօր հասանելի են և անհրաժեշտ է, որպեսզի մեր գերատեսչությունները ակտիվություն դրսևորեն այդ առումով: Հաջորդ շաբաթ մենք խոհրդակցություն ենք անցկացնելու և կխնդրեի, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները պատրաստվեն այդ խորհրդակցությանը, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության տեսակետից ինչ ծրագրեր ենք մենք սկսել, ինչ պարտավորություններ ենք ստանձնել և ինչ անելիքներ ու լրացուցիչ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք, որպեսզի հստակ ձևակերպումներով և մեր ակնկալիք օժանդակության վերաբերյալ հստակ նախագծերով կարողանանք ներկայանալ Բրյուսել, որպեսզի ստանանք այն օժանդակությունը, որ Եվրամիության կառույցները կարող են մեզ տրամադրել: 
Բնականաբար, այսպիսի մոտեցումները և վերաբերմունքը մեզ ոգևորում են այն առումով, որ այդ ամենը մեզ լրացուցիչ լիցք է փոխանցելու նոր թափ հաղորդել բարեփոխումներին, ընդ որում, առաջնային պետք է լինեն այն բարեփոխումները, որոնք իրենց արդյունքներով մեր քաղաքացիների համար ստեղծելու են ավելի բարձր կենսամակարդակ ապահովելու հնարավորություններ, որպեսզի մեր քաղաքացիները զգան այդ բարեփոխումների արդյունքները: Սա առաջին:
Երկրորդ խնդիրը երկկողմանի հարաբերություններն են: Մեր հանդիպումները Բելգիայի վարչապետի, Սենատի ղեկավարի և խորհրդարանի նախագահի հետ վկայում են, որ կա բավականին մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով և այստեղ էլ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կկարողանանք նոր թափ հաղորդել երկկողմանի հարաբերություններին: 
Երրորդ խնդիրը կապված է Ճապոնիայի ողբերգական իրադարձությունների հետ. հասկանալի է, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է ատոմակայանների անվտանգության խնդիրը: Բոլոր երկրներում, որտեղ կան ատոմակայաններ, կառավարությունները կազմակերպում են լրացուցիչ քննարկումներ, հաշվի առնելով Ճապոնիայում ստեղծված իրավիճակը` ինչ ռիսկեր են առկա այդ բնագավառում և ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Կարծում եմ, այդպիսի քննարկումներ մենք նույնպես կծավալենք, հաշվի առնելով նաև Ճապոնիայի այն խնդիրները, որոնք այսօր առաջացել են: Ըստ էության առաջին եզրահանգումն այն է, որ եթե մի քանի հանգամանքներ համընկնում են, ապա այդ դեպքում է, որ առաջանում են լուրջ ռիսկեր: Ճապոնիայի դեպքում երկրաշարժի հարվածները ամենևին չեն վնասել ատոմակայանին, այլ հիմնական խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ 10 մետրանոց ալիքը հարվածել է ատոմակայանների ենթակառուցվածքներին և խաթարվել է էլեկտրասնուցումը: Պարզվել է, որ ատոմակայանների պաշտպանողական շերտը նախատեսված է եղել 6 մետրանոց ալիքի համար այն դեպքում, երբ ցունամիի հետևանքով առաջացած ալիքը 10 մետրանոց էր, որը և հասցրել է այս լրջագույն վնասը: Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում էլ պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլ նաև ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան աշխատանքը: Մենք մեկ անգամ ևս լրացուցիչ քնարկման առարկա կդարձնենք այս խնդիրը` հրավիրելով նաև միջազգային փորձագետների, ստանալով նաև նրանց գնահատականները, թե ինչ ջանքեր պետք է գործադրենք բարձրացնելու նաև մեր ատոմակայանի անվտանգությունը»:
 
Նիստի ավարտին ՀՀ վարչապետն ասել է. «Ցանկանում եմ երկու տեղեկություն տալ ձեզ: Առաջինը՝ ծխախոտի ակցիզային հարկերի օրենքն է, որը մենք քննարկել ենք մեր ԵՄ գործընկերների հետ, փորձագետներ են աշխատել Հայաստանում, որպեսզի վերջնական եզրակացություն տային այդ օրենքի նախագծի վերաբերյալ: Մենք Բրյուսելում նույնպես քննարկեցինք այդ եզրակացությունը, որը դրական է և համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Դա նշանակում է, որ կառավարության այն արձանագրային որոշումը, որով մեկնաբանություն էր տրվում, թե ինչպես են գործում միջազգային պայմանագրերը ՀՀ-ում, մենք կարող ենք այսօր արձանագրային որոշմամբ չեղյալ հայտարարել, և օրենքն ամբողջությամբ և լիակատար կաշխատի: Եվ չափազանց կարևոր է, որ այդ հարցի շուրջ կա դրական եզրակացություն ոչ միայն ԵՄ փորձագետների, այլ նաև դրական կարծիք ներմուծողների , ինչպես նաև մեր տեղական արտադրողների կողմից: 

Երկրորդ, ԵՄ մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք դրոշմապիտակների մասին մեր օրենդրական նախաձեռնությունը: Առաջարկությունը հետևյալն է. օրենքի այդ նախագիծը մենք ետ կանչենք Ազգային ժողովից և մեր ԵՄ գործընկերների հետ սկսենք լուծել շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու խնդիրը: Այդ համակարգն այսօր Եվրոպայում կիրառվում է, և դա նշանակում է, որ բոլոր ապրանքատեսակները կհաշվառվեն այդ միասնական համակարգով: Այդ առումով մենք տեխնիկական օժանդակություն կստանանք մեր եվրոպական գործընկերներից ևս: Կարծում եմ, որ տեխնիկական այդ օժանդակությունը կարող է էապես բարելավել մեր օրենսդրական կարողությունները, օրենքների մշակման կարողությունները»:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85