Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է
23/03/2011 15:35
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի նախագծի ներկայացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, կառավարության անդամներ, մարզպետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ:

Ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, քանի որ քաղաքական, վարչական, տնտեսական, սոցիալական, մշակութային կարողությունների գերկենտրոնացվածությունը Երևանում խոչընդոտում է մայրաքաղաքի և ընդհանուր առմամբ Հայաստանի բնականոն զարգացմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարն առանձնացրել է հայեցակարգում արծարծված երեք հիմնական խնդիր` մարզերում տիրող իրավիճակը մոնիթորինգի ենթարկելու գործիքակազմի ընտրություն, տարածքային զարգացման պետական քաղաքականության արդյունավետության գնահատման չափանիշների սահմանում և ապագայում պետության միջնաժամկետ ծախսային ծրագրի պլանավորման սիմուլյացիոն մոդելի մշակում:

Խոսելով տարածքների համաչափ զարգացման կարևորությունից` վարչապետը նշել է. «Այս տարի մենք մարզերին հատկացրեցինք 10 մլրդ դրամ, որպեսզի մարզերը լուծեն իրենց առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական բովանդակության խնդիրներ: Հատկացումը նաև հնարավորություն կտա հաղթահարելու տարածքային զարգացման անհամաչափությունները: Այդ տեսակետից նպատակահարմար է, միջազգային փորձից ելնելով, կիրառել հետևյալ մոտեցումը. գոյություն ունեն հիմնադրամներ, որոնց նպատակը հենց տարածքային համաչափ զարգացման ապահովումն է: Սա նշանակում է, որ այդ հիմնադրամն ունենում է օբյեկտիվ չափանիշներ, որոնցով ղեկավարվելով իրականացնում է տարածքների զարգացման ֆինանսավորումը: Նման գործիք ունենալու գաղափարը նույնպես հետաքրքրական է, և ապագայում մարզերի զարգացմանն ուղղված հատկացումները կիրականացնենք այդ հիմնադրամների միջոցով»:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող անկախ մարմնի կողմից հարցումների միջոցով կառավարության գործունեության արդյունավետության գնահատման հարցին` նշելով, որ դա հնարավորություն է տալիս պարզելու հասարակության վերաբերմունքը կառավարության գործունեության նկատմամբ, ինչպես նաև տեղեկանալ մարզերում տիրող իրավիճակի և բնակչությանը մտահոգող խնդիրների մասին. «Արտագնա նիստերի ժամանակ ներկայացվում են այս հաշվետվությունների արդյունքները` թե կոնկրետ մարզում որոնք են բնակչության դժգոհության պատճառները, և որոնք են համեմատական ձեռքբերումները»: Նշենք, որ վերոնշյալ հաշվետվությունները` «ՀՀ կառավարության գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները» և «Համայնքի կարիքների գնահատում» անվանումներով, կարելի է տեսնել ՀՀ կառավարության պաշտոնական` www.gov.am կայքէջում:

ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Փաստաթղթում համայնքների և մարզերի առանձնահատկությունների հիման վրա մշակվել են ընդհանրացված ցուցանիշներ և մոտեցումներ, ինչը թույլ կտա գնահատել համայնքների, մարզերի առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավորապես, կյանքի որակի և տնտեսական զարգացման վրա ծրագրերի և ներդրումների իրականացման ազդեցությունը: Արդյունքում նշված մեթոդաբանությամբ հնարավոր կլինի հաշվարկել դրանց ազդեցությունը տվյալ տարածքի ցուցանիշների և ՀՀ տարածքային զարգացման պատկերի վրա:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85