Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎԱՐՉԱՊԵՏ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ՆԵՐՈՒԺ
19/05/2011 11:14
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ՆԵՐՈՒԺ

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցեր: Երկու երկրների միջև գոյություն ունի տնտեսական համագործակցության լուրջ ներուժ, որը չի իրացվել»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` մայիսի 18-ին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը և ընդլայնված կազմով բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:
 
Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով` հանդիպման շրջանակներում քննարկված նախագծերը բացում են նոր հեռանկարներ, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված լինեն երկու երկրների հեռանկարային նախագծերի և գերակա ուղղությունների մասին: «Դա վերաբերում է առաջին հերթին տնտեսական ուղղությանը և կնպաստի տնտեսավարող սուբյեկտների իրազեկությանն այն գերակա ուղղությունների, միջազգային մրցույթների մասին, որոնք պատրաստվում ենք իրագործել, այն նախագծերի, որոնք կառավարությունն իրականացնում է: Դա հնարավորություն է տալիս մասնավոր ձեռներեցներին ներգրավված լինել այդ գործընթացների մեջ: Խոսքը նաև գյուղատնտեսության, մասնավորապես, Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, սերմնաբուծության զարգացման մասին է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
 
Կարևորվում են նաև տրանսպորտային բաղադրիչի ուղղությամբ համագործակցությունը, այն լայնածավալ նախագծերը, որոնք Հայաստանը պետք է իրականացնի: «Մենք հրավիրում ենք մեր բելառուս գործընկերներին մասնակցություն ունենալ այդ նախագծերին: Կարծիքներ փոխանակեցինք նաև մեր երկրներում էներգետիկայի, զբոսաշրջության, որը Հայաստանի համար գերակա ուղղություններից է, արտակարգ իրավիճակների ոլորտներում համագործակցության հարցերի այն ողջ համալիրի վերաբերյալ, որը գտնվում է մեր երկրի կառավարության ուշադրության ներքո»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
 
Բելառուսի վարչապետ Մյասնիկովիչը ևս ընդգծել է, որ քննարկվել է հայ-բելառուսական համագործակցության ողջ փաթեթը` հայտնելով բելառուսական կողմի ուրախությունը, որ դիրքորոշումները համընկնում են: «Գլխավորն այն է, որ ստեղծվեն տնտեսավարող սուբյեկտների համար նորմալ և ակտիվ համագործակցության անհրաժեշտ պայմաններ: Պետք է ստեղծենք իրավական պայմաններ: Մենք այսօր արդեն ստորագրեցինք համապատասխան համաձայնագրեր, ինչն ընդլայնում է մեր համագործակցության նորմատիվաիրավական բազան: Մենք արձանագրեցինք զգալի, լուրջ առաջընթաց` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ` համատեղ ձեռնարկությունների, առևտրի կենտրոնների միջոցով: Սրանում է կայանում կառավարությունների գլխավոր խնդիրը, այն է` ստեղծել համապատասխան իրավական և ենթակառուցվածքային մեխանիզմներ, տնտեսավարող սուբյեկտների փոխադարձ առևտրի կազմակերպման, ներդրումային ծրագրերի, տարբեր նախագծերի իրականացման համար»,- նշել է ԲՀ կառավարության ղեկավարը:
 
Հանդիպման արդյունքներով ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր: Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ստորագրվել է օդային տրանսպորտի վերաբերյալ 1996թ. նոյեմբերի 16-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրությունը: Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև ստորագրվել է արտակարգ իրավիճակների նախազգուշացման և լիկվիդացման բնագավառում համագործակցության համաձայնագիր:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85