Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏՄՊՊՀ-Ն ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ, ԹԵ ՈՐՔԱՆՈՎ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
10/05/2011 19:25
Կիսվել

ՏՄՊՊՀ-Ն ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ, ԹԵ ՈՐՔԱՆՈՎ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հայաստանում տարբեր ոլորտների տնտեսվարողները հաճախ են օգտվում պետական օժանդակությունից, որը կատարվում է հիմնականում ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության տեսքով: Աշխարհի շատ երկրներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովներն այս դաշտում մեծ գործառույթներ են իրականացնում: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) փաստում է, որ հանձնաժողովներն, ընդհանուր առմամբ, պետք է տեղեկացված լինեն, թե ինչու է օժանդակություն տրամադրվում տվյալ տնտեսվարողին և իրավասու են կատարել ուսումնասիրություններ՝ պարզելու այդ որոշման օրինականությունը: 

Հայաստանում ևս  պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեևէ ուսումնասիրություններ չի կատարել, թեև օրենքով Հանձնաժողովին նման լիազորություններ վերապահված են: Պետական օժանդակության ոլորտում կատարվելիք գործառույթների իրականացման հետ կապված Հանձնաժողովը հրավիրել է միջազգային փորձագետներ՝ Գերմանիայից և Լիտվայից՝ միջազգային փորձը ՏՄՊՊՀ մասնագետներին փոխանցելու և Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով: 

 

Մրցակցային դաշտի ձևավորման տեսանկյունից պետական օժանդակության ոլորտը ևս խիստ կարևոր է, քանի որ ֆինանսապես աջակցելով մի տնտեսվարողի, հնարավոր է, որ անհավասար պայմաններ ստեղծվեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտների համար: Հանձնաժողովի դերն այս դաշտում կայանում է նրանում, որ բացառվեն խտրական մոտեցումներն ու  անհավասար պայմանների ստեղծումը:
 
 Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Պլեսինգը քննարկման ընթացքում անդրադարձավ Հանձնաժողովի դերին՝ այս ոլորտում:  Նա նշեց, որ ըստ ԵՄ անդամ երկրների համար գործող միասնական ընթացակարգի, Հանձնաժողովը պետք է լինի տեղեկացված, երբ պետությունը պատրաստվում է տրամադրել օժանդակություն այս կամ այն տնտեսվարողին: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է վարել պաշտոնական հետաքննություն՝ պարզելու, թե որքանով է օրինական տրամադրված օժանդակությունը: Պարոն Պլեսինգը բերեց մի օրինակ Գերմանիայի փորձից, երբ օրինակ Արևելյան Գերմանիայում Եվրոպական հանձնաժողովի կողմից կատարված հետաքննության արդյունքում բացահայտվել էին մի շարք ապօրինություններ՝ կապված պետական օժանդակության հետ: Տնտեսվարողներին պարտադրվել է հետ վերադարձնել ստացված գումարները: Փորձագետը նշեց, որ թեև որոշումն օրինական էր, սակայն դա հետևանքով այդ ընկերություններից շատերը սնանկացան: 

 

Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը  ՏՄՊՊՀ-ին թույլ է տալիս գործելու այս դաշտում, բայց այս մասով օրենդրությունը դեռևս լիարժեք չէ և լրամշակման կարիք ունի: Օրենքի փոփոխությունների հետ կապված դրույթները ևս քննարկվեցին միջազգային փորձագետների հետ:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85