Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՊՀ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
22/03/2011 17:55
Կիսվել

ԱՊՀ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ ՏՄՊՊՀ 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների 2-րդ օրն անցավ աշխատանքային մթնլորտում: Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանում բազմակողմանի մրցակցային քաղաքականության մշակման հեռանկարները, ներկայացվեց  այս լորտում միջազգայնորեն լավագույնը ճնաչված երկրների փորձը` այդ թվում նաեւ տվյալ երկրի մրցակցային մարմնի վարած կոնկրետ գործերի ներկայացմամբ: Միաժամանակ, այսօր Երեւանում գումարվեց ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 16-րդ նիստը, որն, ի դեպ, եւս հոբելյանական է: Այս տարի ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդը նշում է հիմնադրման 20 ամյակը:

Խորհրդին անդամակցությունը ՀՀ ՏՄՊՊՀ-ին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել միջազգային տնտեսական մրցակցության ոլորտում ծագած խնդիրների լուծման գործընթացին, նպաստել Հայաստանի տնտեսական մրցակցության օրենսդրության կիրարկման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը և միասնական տեսակետի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային հանրությանը ծանոթացնել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Հանձնաժողովն իր ստեղծման օրվանից անդամակցել է տնտեսական մրցակցության բնագավառի միջազգային այս կառույցին, ինչը գնալով ավելի է կարևորվում ոչ միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության և գլոբալ տնտեսական մրցակցության մարտահրավերների դեմ պայքարելու, այլև մրցակցային խնդիրների կարգավորման հիմախնդիրները քննարկելու և նոր մոտեցումներ մշակելու տեսանկյունից:
 
ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի համատեղ ուսումնասիրությունների շտաբի 16-րդ նիստի ընթացքում այսօր քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, որոնց թվում են` հեռահաղորդակցության եւ  ավիափոխադրումների ոլորտներում և մանրածախ առևտրի շուկայում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների համատեղ ուսումնասիրությունները և համապատասխան զեկույցները: Ներկայացվել են նաեւ ԱՊՀ անդամ երկրներում էներգետիկայի ոլորտում մրցակցային իրավիճակի մասին զեկույցի մշակման արդյունքները:
Հայկական կողմի համար Շտաբում քննարկվելիք հարցերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հեռահաղորդակցության շուկայում խախտումների համատեղ ուսումնասիրման ենթախմբերի աշխատանքներին մասնակցելու նպատակով հրավիրվել են Հայաստանում տվյալ և, հատկապես, բջջային կապի ոլորտում գործող բոլոր երեք ընկերությունները: Ընկերությունների ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են համատեղ լուծման ենթակա հիմնահարցերը, առաջարկել դրանց լուծման նախապատվելի ուղիներ:
 
ԱՊՀ շրջանակներում միջազգային ռոումինգի տրամադրման ապրանքային շուկայում Հնարավոր անհավասար մրցակցային իրավճակի առաջացումից խուսափելու նպատակով անդրադարձ է կատարվել «Օրանժ» ընկերության կողմից բարձրացված խնդրին` միջազգային ռոումինգի ասպարեզում ԱՊՀ անդամ երկրներում  գործող բջջային կապի խոշոր օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացն արագացնելու անհրաժեշտության կապակցությամբ:
Շտաբի աշխատանքների մշտական համակարգող, ՌԴ հակամենաշնորհային մարմնի ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինի խոսքերով, Հայաստանում կազմակերպվող միջոցառումներն առանձնանում են հիմնախնդիրների զուտ մասնագիտական քննարկումներով և գործնական և պրագմատիկ  լուծումների օպերատիվ արձանագրմամբ:
Շտաբի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև հեռահաղորդակցության, Ավիացիոն փոխադրումների, ինչպես նաև Էլեկտրոէներգիայի  շուկաներում խախտումների համատեղ ուսումնասիրման ենթախմբերի զեկույցները, մշակվեցին կոնկրետ մոտեցումներ` մանրածախ ապրանքաշրջանառության ոլորտում հակամրցակցային գործողությունների դեմ պայքարն ուժեղացնելու առումով:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98