03/12/2010 14:13
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 4,3%-ՈՎ
2010թ. hունվար-հոկտեմբերին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 1338556.7 մլն. դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4.3%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու այս ամիսներին միայն մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 859230.0 մլն. դրամ` 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ աճելով 0.7% -ով:Մեծածախ առևտրի ծավալներն, այս նույն ժամանակահատվածում աճել են 11,3%-ով (430217.5 մլն դրամ):
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առևտրի տեսակարար կշիռը կազմել է 64,2%, իսկ մեծածախ առևտրինը` 32,1%:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
