ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ – ՄԵՆՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆՔ ՏԵՍՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ԲՈԼՈՐ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
«Մենք կցանկանայինք ուկրաինական ներդրողներին տեսնել այն բոլոր ճյուղերում, որոնք, կառավարության ծրագրի համաձայն, գերակա են համարվում։ Մասնավորապես` Հայաստանում բավական դինամիկ զարգանում է ՏՏ ոլորտը», – ուկրաինական «Պրոֆիլ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքերով` Հայաստանն ունի լեռնամետալուրգիայի բավական լուրջ ռեսուրսներ, և հաշվի առնելով այն, որ Ուկրաինայում բավական զարգացած է մետալուրգիական արդյունաբերությունը, կառավարությունը շահագրգռված է համագործակցել այս ոլորտում։
«Հայաստանում կան խոշոր մետալուրգիական գործարանների կառուցման նախագծեր, և մենք ուկրաինացի գործընկերներին առաջարկում ենք ծանոթանալ դրանց։ Համագործակցության մյուս հնարավոր ուղղությունները Հայաստանում առկա ոչ մետաղական հանածոներն են՝ բազալտ, շինանյութեր, ինչպես նաև մեքենաշինությունը։ Այսօր մենք մտածում ենք Հայաստանում արտահանման ուղղվածություն ունեցող հավաքման արտադրամասերի ստեղծման շուրջ։ Կարծում եմ` ուկրաինացի գործընկերների հետ այստեղ կարող է լավ համագործակցություն լինել։ Խորհրդային ժամանակաշրջանում մենք Ուկրաինայից զբոսաշրջիկների մեծ հոսք էինք ընդունում», – նշել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսըանի խոսքերով` անհրաժեշտ է նոր խթան հաղորդել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովին, որպեսզի հրանավոր լինի դիտարկել տնտեսական հարաբերությունների ողջ սպեկտրը և գտնել պոտենցիալ հետաքրքիր նախագծեր։