Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԲ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
07/09/2009 09:55
Կիսվել

ՀԲ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում իր գործունեության հիմնական նպատակադրումները և ՀԲ խմբի անդամ հանդիսացող Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA, The International Development Association) կողմից իրականացված ծրագրերի ամփոփ արդյունքները, որոնց համաձայն ՀԲ-ն, նպատակ ունենալով նպաստել մեր երկրում տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի սահմանմանը, զμաղվածության մակարդակի բարձրացմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, մի շարք  տնտեսական և սոցիալական ծրագրերի իրագործման նպատակով տրամադրել է ֆինանսական միջոցներ:

1999 թվականին Հայաստանում մեկնարկել է «Ոռոգման պատվարների անվտանգության ապահովման ծրագիր»-ը, որը նպատակ էր հետապնդում բարձրացնել այն պատվարների անվտանգությունը, որոնց վթարի հավանականությունն ամենաբարձրն է, և ապահովել  պատվարների շահագործման երկարակեցություն: Այս ծրագիրը ֆինանսավորվել Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից: Ծրագրի շրջանակներում ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով Հայաստանին տրամադրվել է 26,6 մլն դոլար: 2004 թվականին ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքվել է «Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագիր» զարգացման վարկային համաձայնագիրը, որի համաձայն ՀՀ կառավարությանն է տրամադրվել 6,75 մլն դոլար վարկային միջոցներ:  Այս ծրագրերի շրջանակներում վերականգնվել են  առավել մեծ վտանգ ներկայացնող 73 պատվարներ, իրականացվել են անվտանգության միջոցառումներ, մասնավորապես պատվարների ուսումնասիրում, վթարային իրավիճակների հայտնաբերում և վերացում:

2005 թվականին  ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև ստորագրվել է «Քաղաքային ջեռուցման ծրագիր» զարգացման վարկային համաձայնագիրը: Զարգացման վարկի համաձայնագրի համաձայն Հայաստանին տրամադրվել է 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Այս ծրագրի հիմնական նպատակն է ընդլայնել ՀՀ բազմաբնակարան շենքերում արդյունավետ, ապահով ու մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառումը, որը նախատեսում է ապահով ջեռուցման ծառայությունների մատուցման համար նպաստավոր միջավայրի ստեղծում, քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում ապրող անապահով ընտանիքների ջեռուցման բարելավման նպատակով դրամաշնորհների տրամադրում, ինչպես նաև քաղաքային դպրոցների ջեռացման համակարգերի վերականգնում: Իրականացված միջոցառումների արդյունքում բազմաբնակարան շենքերում ապրող ավելի քան 5000 ընտանիքների համար ապահովվել է ջեռուցման ծառայությունների հասանելիությունը և շուրջ 97 դպրոցներում վերականգնվել  են ջեռացման համակարգերը:

Երևանում խմելու ջրի մատակարարման մատչելիությունը, հուսալիությունը եւ որակը բարելավելու նպատակով Համաշխարհային բանկը 1998 թվականին հաստատել է 30 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ «Համայնքային զարգացման ծրագիր»-ը: Ծրագրի իրականացման շնորհիվ մայրաքաղաքում շուրջ 70%-ով վերկանգնվել է շարունակական ջրամատակարարում և զգալիորեն բարձրացել է ջրի որակի վերահսկողութունը: 2004 թվականին ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև ստորագրվել է 23 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» զարգացման վարկային երկրորդ համաձայնագիրը, որը նախատեսում է Երևանից դուրս գտնվող քաղաքային բնակավայրերի ջրամատակարարման բարելավում: Ներկայումս իրականացման փուլում է գտնվում 2005 թվականին հաստատված «Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր»-ը, որի շրջանակներում Միջազգային զարգացման ասոցիացիան Հայաստանին տրամադրել է 22.6 մլն դոլար վարկ:

Համաշխարհային բանկը Հայաստանում շուկայական տնտեսության կայացման և տնտեսական ակտիվության ձևավորման նպատակով տրամադրել է կառուցվածքային բարեփոխումների հինգ վարկ, որոնցից չորսը տրամադրվել են երկրում աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման նպատակով, իսկ մեկը` որպես զարգացման քաղաքականության վարկ: Այս ֆինանսական միջոցներն ուղղվել են առավելապես ֆինանսական ոլորտում վերահսկողության համակարգի  բարեփոխմանը, բիզնես միջավայրում մրցակցության ձևավորմանը, գյուղատնտեսական արտադրության խթանմանը, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի իրականացման նպատակով Միջազգային զարգացման ասոցիացիան Հայաստանին տրամադրել է շուրջ 88,5 մլն դոլար:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69