արտոնություններից օգտվող ընկերությունում
ապահովագրության համակարգի մասնակից եք
-
18:19 30/12Նոր Մետաքսի ճանապարհը․ ինչպես են մարքեթփլեյսները փոխել լոգիստիկան Հայաստանում
-
17:54 30/122025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,207 դրամ
-
13:34 30/12Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները
-
13:26 30/12Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ
-
12:30 30/12Ֆասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը
Աշխատավարձի հաշվիչը հնարավորություն է տալիս պարզ և մատչելի կերպով հաշվարկել աշխատավարձի չափը, հարկերը և այլ վճարների չափերը։ Հաշվիչի միջոցով կարելի է հաշվարկել և՛ մաքուր աշխատավարձը (հարկերից հետո)՝ նշելով գրանցված աշխատավարձի չափը, և՛ գրանցված աշխատավարձը (մինչ հարկումը)՝ նշելով մաքուր աշխատավարձը։
Եկամտային հարկի, Կուտակային կենսաթոշակային համակարգի սոցիալական վճարի, Առողջության ապահովագրության վճարի, Զինծառայողների աջակցության հիմնադրամի դրոշմանիշային վճարի մասին տեղեկատվությունը տրվում է ինչպես թվային, այնպես էլ տեքստային տարբերակով, ինչը ֆինանսների բնագավառից հեռու օգտատերերի համար ավելի հասկանալի է։
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ
Եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%։
Նախկինում գործել են հետևյալ դրույքաչափերը. 2020թ՝ 23%, 2021թ՝ 22%, 2022թ՝ 21%, իսկ 2023թ. հունվարի 1-ից՝ 20%, տեղի է ունեցել համահարթեցում։
Հարկային արտոնություններից օգտվող ՏՏ ոլորտի լիցենզավորված ընկերությունների համար եկամտային հարկը կազմում է 10%:
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Պարտադիր մասնակցություն. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից` ծնված 1974թ. և դրանից հետո:
Կամավոր մասնակցություն. Մինչ 1974թ. ծնվածները, ինչպես նաև ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:
Գործում են հետևյալ կարգավորումները. Պարտադիր մասնակիցների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10%-ը.
Եթե բազային եկամուտը 500,000 դրամից պակաս է, ապա 5% վճարվում է անձի, իսկ մյուս 5%-ը պետության կողմից:
Եթե բազային եկամուտը գերազանցում է 500,000 դրամը, սակայն պակաս է նվազագույն (75,000 դրամ) աշխատավարձի 15-ապատիկից՝ 1,125,000 դրամ, ապա պետության կողմից վճարվում է 25,000 դրամ, իսկ մասնակցի կողմից բազային եկամտի 10%-25,000 դրամ։
Եթե բազային եկամուտը գերազանցում է 1,125,000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 25,000 դրամ, իսկ անձի կողմից` 87,500 դրամ:
Կուտակային համակարգին մինչև 2018թ. հուլիս ամիսը կամավոր միացած անձանց համար գործում են պարտադիր մասնակիցների համար նախատեսված պայմանները։ 2018թ.-ի հուլիսից համակարգին կամավոր միացած անձանց համար կուտակային վճարի չափը 5% է, եթե բազային եկամուտը չի գերազանցում 1,125,000 դրամը և 56,250 դրամ՝ եթե գերազանցում է։
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ
Զինծառայողների ապահովագրության «Զինապահ» հիմնադրամի դրոշմանիշային վճարները սահմանվում են հետևյալ չափերով.
Մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1 000 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ
Դրոշմանիշային վճարները փոխանցվում են Կենտրոնական գանձապետարանում բացված 900005001186 հաշվեհամարին։
«Ստացող» դաշտում նշվում է՝ «Պետական եկամուտների կոմիտե»,
«Նպատակ» դաշտում՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակում աշխատողների համար սահմանվում են հետևյալ վճարները.
Մինչև 200 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ առողջապահական ապահովագրության վճար չի գանձվում
200 001 – 500 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ առողջապահական ապահովագրություն՝ 4 800 դրամ, որին պետության կողմից կավելացվի ևս 6 000 դրամ
500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ առողջապահական ապահովագրություն՝ 10 800 դրամ
Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը. Ուղեցույց
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատավարձի հաշվարկման ընթացքում անցումային շեմերում (200 000, 500 000 և 1 000 000 դրամ) գոյություն ունեն միջակայքներ, որոնց շրջանակում տարբեր գրանցված աշխատավարձերի դեպքում կարող է ձևավորվել նույն մաքուր աշխատավարձը։ Դա պայմանավորված է եկամտային հարկի և պարտադիր վճարների հաշվարկման առանձնահատկություններով։ Նման դեպքերում աշխատավարձի հաշվիչը արդյունքներում ցուցադրում է տվյալ մաքուր աշխատավարձին համապատասխանող գրանցված աշխատավարձի նվազագույն հնարավոր չափը։
Օրինակ՝ 509,000 և 500,000 դրամ գրանցված աշխատավարձերի դեպքում ստանում ենք 369,200 դրամ, նման դեպքում հակառակ հաշվարկի արդյունքում հաշվիչը կտրամադրի նվազագույն թիվը՝ 500,000 դրամ։ Նույն պատկերն է 1,020,000 և 1,000,000 դրամ գրանցելու դեպքում՝ 713,200 դրամ։
