ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGT1017C092 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հոկտեմբերի 08-ին ժամը 10.30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1017C092 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Թողարկման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ընտրված դիլերները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով: Գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:
Դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը կարող է կազմել թողարկման ծավալի 20%-ից ոչ ավել: Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը:Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ: