ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԻ 96 ԱՈՒԴԻՏՈՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: Քննությանը մասնակցած 14 դիմորդներից որակավորվել են երեքը: Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել որակավորման վկայական շնորհել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 4 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
2009 թվականի ընթացքում անցկացվել է աուդիտորների որակավորման ընդհանուր թվով 5 քննություն, որոնց արդյունքներով որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել 16 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում 06.10.2009 թվականի դրությամբ որակավորման վկայական ունի 96 աուդիտոր: