ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – AMGT1017C092 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հոկտեմբերի 08-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1017C092 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 390 000 000 դրամ: Այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը`1 350 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 40 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը 440 000 000 դրամ է: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 6.0000%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 5.9250%:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: