ԱՐՑԱԽԲԱՆԿ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«Արցախբանկ»-ից տեղեկացնում են, որ սկսվել է «Արցախբանկ»-ի և «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության համագործակցության ծրագիրը:
Համագործակցության ծրագրի շրգանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակելի անշարժ գույք ձեռք բերման և վերանորոգման համար հիփեթեքային վարկերի տրամադրում և դրանց վերաֆինանսավորումը:
Վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին` ՀՀ դրամով, առավելագույնը 20 մլն. ՀՀ դրամի չափով, տարեկան 12-14% տոկոսադրույքով, 10 տարի մարման ժամկետով, կանխավճարը` սկսած 30%-ից:
«Արցախբանկ»-ի հիփոթեքային պորտֆելի ընդլայնման և տարբեր հիփոթեքային ծրագրերի իրականացման նպատակն է աջակցել հանրապետության բնակչության առավել լայն զանգվածի բնակարանային հարցերի լուծմանը` բնակչության համար շահավետ պայմաններով: