Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – MONEYGRAM ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԴՈԼԱՐՈՎ ԵՎ ԵՎՐՈՅՈՎ
05/11/2009 11:41
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – MONEYGRAM ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԴՈԼԱՐՈՎ ԵՎ ԵՎՐՈՅՈՎ

«ՎՏԲ-Հայաստան»-ից տեղեկացնում են, որ բանկի և MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջև հոկտեմբերին ստորագրած համաձայնագրին համապատասխան բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ՎՏԲ-Հայաստան Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում MoneyGram համակարգով ուղարկել և ստանալ  դրամական փոխանցումներ դոլարով և եվրոյով:

Մեկնաբանելով այդ նորությունը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը մասնավորապես ընդգծեց,- «MoneyGram միջազագյին համակարգը ի սկզբանե տարբերվում էր իր մրցակիցներից փոխանցման և վճարման կետերի առավել զարգացած ցանցով: Մեկ այլ ոչ պակաս կարևոր հատկություներից է գործարքի իրականացման արագությունը, որի շնորհիվ գումարը հասնում է հասցեատիրոջը աշխարհի ցանկացած կետում հաշված րոպեների ընթացքում: Այժմ այդ դրական հատկություններին ավելացել է հաճախորդներին փոխանցման արժույթի ընտրության հնարավորության  տրամադրումը, որը, հաշվի առնելով  հայկական Սփյուռքի առկայության փաստը, թույլ է տալիս ընդլայնել  MoneyGram ծառայությունների սպառողների հետ համագործակցության հնարավորությունները:

Նշենք, որ MoneyGram համակարգում գործում է մոտ 180000 կետեր և գործակալներ աշխարհի ավելի քան 190 երկրներում: Գումարի փոխանցումը տևում է ոչ ավել քան 10 րոպե: MoneyGram-ը հնարավորություն է տալիս դրամական փոխանցման հետ մեկտեղ փոխանցումը ստացողին ուղարկել անվճար հաղորդագրություն (մինչև 10 բառ): Գումարի փոխանցման ծառայությունը հասու է միայն ֆիզիկական անձանց համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջև համագործակցության սկիզբը դվել է  2009թ. սեպտեմբերին: Այժմ MoneyGram ծառայություններից սպառողները կարող են օգտվել  ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր 74 մասնաճյուղերում Հայաստանի ողջ տարածքով:

2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս MoneyGram-ի գործում է ըդհանուր թվով վեց տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր, որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6