ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԱԱՀ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 22.8%-ՈՎ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 48.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 229.7 մլրդ դրամ և 22.8%-ով կամ 67.8 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 151.8 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 77.9 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են և” ներմուծումից, և” ներքին շրջանառությունից ստացվող գումարները: