ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿՔՆՆԱՐԻԿՎԻ «ԶՈՐԱԳՅՈՒՂ» ԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ
2010 թվականի հունվարի 12-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (Մելիք Ադամյան 1) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստը:
Օրակարգում`
«ՁՈՐԱԳՅՈՒՂ» ԱԿ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 29.12.2008թ. տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման N ՊԼ-5304 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 28.12.2009թ. դիմումի քննարկում (հիմք` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):