Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԶԵԲ-Ի ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ 4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
15/01/2010 15:12
Կիսվել

ՎԶԵԲ-Ի ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ 4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հունվարի 15-ին Մարիոթ-Արմենիա հյուրանոցում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կնքեց համաֆինանսավորման պայմանագիր, որի շրջանակում վարկային միջոցները կտրամադրվեն 7 տարի աննախադեպ մարման ժամկետով:

Պայմանագիրը ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: 4.000.000 ԱՄՆ դոլար ծավալով համաֆինանսավորման պայմանագիրն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կնձեռի վարկավորումն իրականացնել հայաստանյան բիզնեսի բոլոր բնագավառներում:

Այսպիսի պայմանագրի կնքումը պայմանավորված է ինչպես ՎԶԵԲ-ի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մենեջմենթին տրված գնահատականով, վերջին երեք տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ձեռք բերած ֆինանսական ցուցանիշներով, հասարակական հեղինակությամբ, բիզնես միջավայրի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ տածած վստահությամբ, այնպես էլ ՎԶԵԲ-ի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջեւ  ձեւավորված սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ:

Համաֆինանսավորման այս պայմանագիրը վերջին երկու տարում հինգերորդ նշանակալի ծրագիրն է, որ իրականացվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ:

Դեռեւս 2008 թվականի հունվարին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ ՎԶԵԲ-ը ստորագրեցին 5.000.000 ԱՄՆ դոլար ծավալով վարկային պայմանագիր եւ իրականացրեցին ինչպես միջին, այնպես էլ փոքր բիզնեսի վարկավորման ծրագրեր, որն իրականացվեց «Միկրովարկավորում-Հայաստան» միջազգային ծրագրի հետ համատեղ` հնարավորություն ընձեռելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդներին   օգտվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր տեխնոլոգիաներով վարկային պրոդուկտներից:

Այս պայմանագրի շրջանակներում իրականացվեց նաեւ 1.000.000 ԱՄՆ դոլար ծավալով առեւտրի խթանման ծրագիր, որի ծավալը  հետագայում մեծացվեց եւս 1.000.000 ԱՄՆ դոլարով` նկատի ունենալով այդ ծրագրի իրականացման գործում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ձեռք բերած հաջողությունները:   

2008 թվականի հոկտեմբերին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, համաձայն որի ՎԶԵԲ-ը  25 տոկոս մասնակցություն ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում` ընդգծելով իր վստահությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ:

Հետագայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ կանադական CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերության միջեւ ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման պայմանագիր, որը նախատեսված էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ հոկտեմբերին ստորագրված պայմանագրով:

2009թ.օգոստոսին ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ձեռք բերման պայմանագիրը, որի արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ այդ կազմակերպությունում միակ մասնակիցը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6