ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 01/04/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ պետական AMGN36265126 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 046 500 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ծավալը` 500 000 000 դրամ: Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը կազմել է 12.7700%:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: