Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԻՆԵԿՈԲԱՆԿ – ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ
02/04/2010 17:46
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿ – ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ

Բնակարան երիտասարդ ընտանիքներին Ինեկոբանկը միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրին, որի նպատակն է աջակցել երիտասարդ ընտանիքներին բարելավել իրենց բնակարանային պայմանները:   Ծրագրի շրջանակներում կտրամադրվեն վարկեր բնակարան ձեռք բերելու նպատակով, ընդ որում ձեռք բերվող բնակարանի արժեքի առավելագույն չափը պետք է կազմի 16 մլն. ՀՀ դրամ, միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 16.5 մլն. ՀՀ դրամը:   Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը և միաժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը, իսկ երեխա ունեցող միայնակ ծնողի դեպքում` ծնողի տարիքը չի գերազանցում 30-ը:  Վարկը կտրամադրվի հետևյալ պայմաններով.

– մարման ժամկետ – 10 տարի,
– տարեկան տոկոսադրույք – 8.5% (Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք` 10.5%, որից 2%-ը սուբսիդավորում է պետությունը)
– կանխավճար – 30%
– վարկի առավելագույն գումար – ձեռքբերվող բնակարանի արժեքի 70%-ը, բայց ոչ ավելի քան 11.2 մլն. ՀՀ դրամը:

Որպես առավելություն և կենցաղային պայմանների բարելավման հնարավորություն` Ինեկոբանկն այս ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին առաջարկում է «Ապառիկ+» վճարային քարտի ծառայությունը` սահմանելով վարկային գծի սահմանաչափը մինչև 2,000 ԱՄՆ դոլար:  «Ապառիկ+» վճարային քարտով հաճախորդները կարող են գնումներ կատարել Բանկի հետ համագործակցող ավելի քան 150 ընկերություններից` ստանալով զանազան զեղչեր և արտոնություններ:  Քարտը հնարավորություն է տալիս.

– ապառիկ կարգով ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու
– չվճարել կանխավճար
– խուսափել թղթային ձևակերպումներից և տեղեկանքների հավաքագրումից
– գնել այն ապրանքները և օգտվել այն ծառայություններից, որոնք ավանդական ապառիկ կարգով հնարավոր չէ ձեռք բերել
– օգտվել Բանկի հետ համագործակցող խանութների կողմից տրամադրվող հատուկ զեղչերից և այլն:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12