Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը
02/07/2020 11:51
Կիսվել

Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը

Սիրով տեղակացնում ենք, որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից: Արդյունքում, տեղաբաշխվել է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլն եվրոյի չափով:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

  • տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 եվրո,
  • մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 եվրո,
  • տեղաբաշխված պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ,
  • արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 3,5%,
  • արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
  • շրջանառության ժամկետը՝ 5 տարի:

Հատկանշական է, որ վերը նշված պարտատոմսերի տեղաբաշխմանը զուգահեռ Բանկը տեղաբաշխել է 10 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ անվանական ծավալով պարտատոմսերի ևս 2 թողարկում: 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդային եղանակով հաջողությամբ տեղաբաշխվել է Բանկի դրամային պարտատոմսերի ամբողջ ծավալը, իսկ 03.06.2020թ-ին վաղաժամկետ ավարտվել է դոլարային պարտատոմսերի բաժանորդագրությունը:

Ներկայումս շրջանառվում է Բանկի պարտատոմսերի 11 թողարկում՝ ներառյալ վերջին երեք թողարկումները (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով՝ 41 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ դրամ ծավալով և 3-ը՝ եվրոյով՝ 18 մլն եվրո ծավալով): Բոլոր պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում, բացառությամբ վերջին երեք թողարկումների պարտատոմսերի, որոնք ներկայումս գտնվում են ցուցակման փուլում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկը բոլոր թողարկումների գծով օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Միաժամանակ, Բանկի կողմից հաջողությամբ մարվել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք թողարկում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52