Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2020թ. II եռամսյակ. առաջատարը Գրանդ Տոբակոն է
20/07/2020 20:01
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2020թ. II եռամսյակ. առաջատարը Գրանդ Տոբակոն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գրանդ Տոբակոն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 26.34 մլրդ դրամ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 6.87%-ով կամ 1.94 մլրդ դրամով։ 2019թ.-ին II եռամսյակում Գրանդ Տոբակոն երկրորդն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 25.98 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3.18 մլրդ դրամով կամ 13.97%-ով։ 2019թ. II եռամսյակում Գազպրոմ Արմենիան առաջինն էր։

Եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 21.63 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -7.87 մլրդ կամ -26.69%։ 2019թ II եռամսյակում ընկերություն առաջինն էր։

Չորրորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը, որը պետբյուջե է վճարել 12.77 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3.64 մլրդ դրամով կամ 39.92%-ով։ 2019թ. II եռամսյակում ընկերությունը 5-րդն էր։

Հինգերորդ տեղում է ՍիՓիԷս Օիլը՝ 9.68 մլրդ դրամով և արձանագրած 4.56 մլրդ կամ +88.95% աճով։ 2019թ. II եռամսյակում ընկերությունը 12-րդն էր։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը 6-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 9.57 մլրդ դրամ հարկ, 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.11 մլրդ դրամով կամ 1.23%-ով։ 2019թ. II եռամսյակում ընկերությունը 7-րդն էր։

Ֆլեշը յոթերորդ է՝ 8.01 մլրդ դրամ՝ +0.41 մլրդ կամ +5.39%։ 2019թ II եռամսյակում ընկերությունը նույնպես ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան 8-րդն է՝ 6.95 մլրդ դրամ՝ +1.77 մլրդ դրամ կամ +34.10%։ 2020թ. II եռամսյակում ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Հայաստանի Էլեկտրական Ցանցերը իններորդն է՝ 6.94 մլրդ դրամ՝ -0.86 մլրդ դրամ կամ -10.99%։ 2019թ II եռամսյակում ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

ՄՏՍ Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 6.89 մլրդ դրամ՝ +4.59 մլրդ դրամ կամ +199.29%։ 2019թ II եռամսյակում ընկերությունը ցուցակի 37-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3 ներկայացնում են էներգակիրների, 3՝ ծխախոտագործության, 2 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, ևս մեկական ներկայացուցիչ ունեն հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 134.75 մլրդ դրամ հարկ, ինչը տասնյակում տեղ զբաղեցրած ընկերությունների 2019թ. համադրելի ցուցանիշից ավել է 7.59 մլրդ դրամով կամ 5.97%-ով, իսկ 2019թ. նշված ժամանակահատվածի առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշից ավել 3.3 մլրդ դրամով կամ 2.51%-ով։

Ինչ վերաբերում է 1,000 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 901.96 մլրդ դրամ է, ինչը 12.25 մլրդ դրամով կամ 3.90%-ով պակաս է 2019թ. համադրելի ցուցանիշը։

100 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 492.67 մլրդ դրամ, ինչը 2019թ. համադրելի ցուցանիշից պակաս է 18.36 մլրդ դրամով կամ 3.59%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 27.35%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 61.29%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 20/07/20 դրությամբ՝ 482.81 դրամ) , ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 279.10 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 625.43 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 1.02 մլրդ դոլար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52