Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
2020թ. հունվար-հունիսին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը նվազել է 9.21%-ով
23/07/2020 19:11
Կիսվել

2020թ. հունվար-հունիսին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը նվազել է 9.21%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2020թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 35.70%-ով կամ 1.83 մլրդ դրամով՝ կազմելով 3.3 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականում է։

Երկրորդն ԱԿԲԱ բանկն է՝ 3.16 մլրդ դրամ վճարված հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 16.82%-ով կամ 0.64 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 20-րդն է։

Արմսվիսբանկը երրորդն է՝ 2.78 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 70.04%-ով կամ 1.14 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնականում է։

Չորրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 2.26 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 20.03%-ով կամ 0.56 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 33-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը հինգերորդն է՝ 2.17 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.99%-ով կամ 42.75 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 35-րդն է։

Վեցերորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 2.13 մլրդ դրամ վճարված հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.16%-ով կամ 85.19 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 38-րդ հորիզոնականում է։

Յոթերորդ տեղում Ինեկոբանկն է՝ վճարած 1.70 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 30.60%-ով կամ 0.75 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 51-րդ հորիզոնականում է:

Յունիբանկն ութերորդն է՝ 1.68 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 22.74%-ով կամ 0.31 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկն իններորդն է՝ վճարած 1.53 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 6.17%-ով կամ 0.1 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 56-րդ է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 10-րդն է՝ 1.32 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.05%-ով կամ 0.56 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 62-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 11-րդն է՝ վճարված 1.14 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 15.21%-ով կամ 0.2 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 75-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 12-րդն է՝ 1.04 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 28.68%-ով կամ 0.23 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 87-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 13-րդն է՝ 0.89 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 33.63%-ով կամ 0.45 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 100-րդն է։

ԱյԴի բանկը 14-րդն է՝ վճարած 0.69 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 13.18%-ով կամ 0.1 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 130-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 15-րդն է՝ վճարած 0.47 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 27.16%-ով կամ 0.18 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 179-րդն է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 0.34 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 44.55%-ով կամ 0.27 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 242-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.12 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10.67%-ով կամ 11.8 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 651-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից 2020թ․ հունվար – հունվարին ընդհանուր առմամբ մուծվել է 26.74 մլրդ դրամ հարկ, ինչը 2019թ. համադրելի ցուցանիշից պակաս է 9.21%-ով կամ 2.71 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.43%-ը։ 2019թ. նույն ժամանակահատվածում նշված ցուցանիշը 5.76% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 23/07/20 դրությամբ՝ 485.19 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 55.12 մլն դոլար։

2020թ. առաջին կիսամյակում ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արմսվիսբանկը՝ 1.14 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ՎՏԲ-Հայաստան բանկը՝ +73.05%։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39