ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 4 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` քննությանը մասնկացած 12 դիմորդներից որակավորման վկայական է շնորհվել չորսին: Հրավիրված դիմորդներից վեցը չեն ներկայացել:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 11 քննություն, որոնց մասնակցել են ընդհանուր թվով 161 դիմորդ և 80-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. ապրիլի 9-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 293 հաշվապահ: