ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 01/07/10
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 485 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 230 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 255 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 541 003 890 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2568 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4400 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: