Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձը
31/12/2020 12:00
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

2020 թվականը մեր հիշողության մեջ մնալու է որպես մարտահրավերներով և արագ զարգացումներով լի, նորի յուրացման և մեր արժեքային համակարգի վերանայման տարի:

Համավարակը ազդել է ռազմավարական այնպիսի նշանակություն ունեցող տնտեսական ոլորտների գործունեության վրա, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, շինարարությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտը և բազմաթիվ այլ ոլորտներ: Այս պայմաններում Բանկի համար առաջնահերթ խնդիր դարձավ իր հաճախորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում՝ Բանկը վերաձևակերպել է ֆիզիկական անձանց ավելի քան 160 հազ. վարկեր՝ 4,8 մլրդ ՀՀ դրամի չափով և կորպորատիվ հաճախորդների 1,3 հազ. վարկեր՝ 400 մլն. ՀՀ դրամ հետաձգված վճարումներով: Կարևոր է նշել, որ Բանկի հաճախորդների մեծ մասը, չնայած իրենց տրված վարկային արձակուրդների հնարավորությանը, կատարել են իրենց ամսական վճարումները՝ ստանդարտ ժամանակացույցով:

Միևնույն ժամանակ, Բանկն իր ակտիվ դերն ունեցավ ՀՀ կառավարության կողմից մշակված և COVID-19 համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ​​ծրագրերի շրջանակներում: 2020 թ.-ի ապրիլից մինչև հուլիս ամիս ընկած ժամանակահատվածում մեր Բանկի ընդարձակ մասնաճյուղային ցանցի միջոցով պետական ​​վճարումներ են ստացել աջակցության կարիք ունեցող ավելի քան 100 հազար ՀՀ քաղաքացիներ՝ 4.8 մլրդ ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է նաև ՀՀ կառավարության մի շարք ծրագրերին՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի աջակցմանը: Մասնավորապես, մենք սկսեցինք արտոնյալ վարկեր տրամադրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Բանկն ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղատնտեսության վարկավորման ծրագրերում՝ որպես տնտեսության գերակա ոլորտներից մեկի, առաջարկելով իջեցված տոկոսադրույքներ  գյուղատնտեսական ձեռնարկություններին:

Մեր պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն բնակչության և տնտեսության ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում, այլ նաև աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ հոգատարության դրսևորումներով: Ամբողջ տարվա ընթացքում մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝ Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի տարածքում COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով: Մարտ ամսից Գլխամասային գրասենյակի աշխատակիցների 40% -ը տեղափոխվել է հեռահար աշխատանքի, կազմակերպվել է աշխատակիցների COVID-19-ի հայտնաբերման շաբաթական թեստավորում: Մասնաճյուղերում հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, պարբերաբար իրականացվում է տարածքների ախտահանում, տեղադրված են ախտահանիչ միջոցներ, օդազտիչներ, մուտքի մոտ հաճախորդներին տրվում են դիմակներ, իրականացվում է հաճախորդների ջերմաչափում:

Ներկա պահին ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի, բանկոմատների և հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտիների ամենալայն ցանցը Հայաստանի տարածքում:  Իրենց բանկային ծառայություններն են մատուցում ավելի քան 70 մասնաճյուղեր, որոնցից 28-ը գտնվում են Երևանում,  իսկ 45-ը՝ մարզերում: Բանկոմատների ընդհանուր թիվը տարեվերջին հասել է 198-ի, որոնցից 95-ը գտնվում են Երևանում, 103-ը՝ Հայաստանի մարզերում:

Երևանում գործում է փոքր և միջին բիզնեսի անհատական սպասարկման մասնագիտացված մասնաճյուղ, թվով երկու VIP-մասնաճյուղեր, ինչպես նաև Հիփոթեքային կենտրոն՝ իր տեսակով առաջին գրասենյակը ՀՀ բանկային համակարգում, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն անձնական մենեջերի մասնագիտական ​​խորհրդատվություն, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերներ կառուցապատողների, ապահովագրական ընկերությունների, դիզայներների, շինանյութի, կահույքի, սարքավորումների խանութների կողմից: Դեկտեմբերին մենք Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում բացել ենք Ավտովարկավորման կենտրոն՝ դրանով իսկ խնայելով հաճախորդների ժամանակը ավտովարկ ձևակերպելիս:

Միևնույն ժամանակ, Բանկն ակտիվորեն զարգացնում է իր կողմից հեռահար սպասարկման հարթակները և 2020թ.-ին իր հաճախորդներին է առաջարկել ՀՀ բանկային շուկայում մի շարք նորարարություններ, այդ թվում՝ Բանկի կայքի անձնական էջի միջոցով քաղվածքներ ստանալու հնարավորություն, սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիաներ, կայքի և վճարային տերմինալների միջոցով արագ դրամական փոխանցումներ ստանալու հեռահար հնարավորություն, օնլայն վարկեր ձևակերպելու հնարավորություններ և այլն:

Մենք շարունակեցինք աշխատել հաճախորդների սպասարկման արդյունավետության և որակի բարելավման ուղղությամբ: Այս ուղղությամբ կարևոր քայլ էր CRM համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս վերլուծել հաճախորդի տվյալները և պահպանել հաճախորդի հետ փոխհամագործակցության ողջ պատմությունը: Բացի այդ, ներդրվել է Բանկի բոլոր պրոդուկտների մասով միասնական օֆերտայի գաղափարը՝ սպասարկման գործընթացի օպտիմալացման նպատակով, ինչը հնարավորություն տվեց բարձրացնել գործառնությունների արագությունը և երկու անգամ կրճատել հաճախորդների հետ կնքված պայմանագրերի ծավալը:

2020 թվականին բանկն ընդլայնել է պրոդուկտների շրջանակը՝ կենտրոնանալով հաճախորդների կարիքների և համաշխարհային միտումների վրա: Այսպիսով, մենք առաջինը Հայաստանում, թողարկեցինք «Mastercard վճարային մատանի» պրոդուկտը՝ եզակի գաջեթ՝ ստեղծված տեխնոլոգիայի, ֆինանսների և օգտատերերի փորձի հիման վրա: Նաև, տարեվերջին Visa միջազգային համակարգի հետ համատեղ, թողարկեցինք երեխաների և դեռահասների համար նախատեսված Teens և Kids նոր վճարային քարտեր, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար:

Քայլելով ֆինանսական շուկայի զարգացման միտումներին զուգահեռ՝ 2021 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է ոչ միայն ուշադրություն դարձնել ավանդական բանկային գործիքներին, այլև ակտիվորեն զարգացնել տեխնոլոգիական բաղադրիչը: Մեզ համար առաջնահերթ խնդիրներ կլինեն հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը, հաճախորդների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացումը և բիզնես գործընթացների օպտիմալացումը: Մասնավորապես, առաջիկայում մենք նախատեսում ենք բիոմետրիայի վրա հիմնված նույնականացման ներդրումը, ինչպես նաև SMS հաղորդագրությամբ գործարքների վերահսկման նոր մեխանիզմը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության ամենակարևոր ուղղությունը երկրում առողջապահության, մշակույթի, սպորտի և կրթության զարգացմանն աջակցությունն է: Այս տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք 23 մլն ՀՀ դրամ հատկացրեցինք ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար: Բանկը մասնակցել է նաև տարբեր հովանավորչական և բարեգործական ծրագրերի: Այս տարվա վերջին միջոցառումներից մեկը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան 300 երեխաների համար Բանկի կողմից կազմակերպված ամանորյա տոնն էր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ համագործակցության և վստահության համար: Սրտանց մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջ առողջություն և ֆինանսական բարեկեցություն: Թող Նոր տարին բերի Ձեզ միայն դրական փոփոխություններ:

Շնորհավոր 2021 թվական:

Հարգանքով,

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն՝

Իվան Տելեգին

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46