Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը
13/01/2021 15:58
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը

2020 թ.-ի երրորդ եռամսյակի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց «Տոյոտա Երևան» ընկերության համալիր սպասարկումը:

«Տոյոտա Երևան» ընկերությունը համարվում է հայկական շուկայի խոշորագույն ավտոդիլերը և TOYOTA և LEXUS ապրանքանիշերի ավտոմեքենաների միակ պաշտոնական  ներկայացուցիչը Հայաստանում:                                                                                                                                  Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի, ինչպես նաև ներմուծված ապրանքանիշերի ավտոմեքենաների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը հնարավորություն ընձեռեց հաճախորդին օգտագործել առաջադրված խնդրի լուծման պահին անհրաժեշտ հասանելի դրամական միջոցների ծավալը՝ ապահովելով հաճախորդի բիզնեսի անխափան աշխատանքը և բանկային պրոդուկտների լայն տեսականու լիարժեք օգտագործումը:

Արդյունավետ համագործակցության շրջանակներում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը մեկնարկել են ֆիզիկական անձանց համար նախատեսված համատեղ ավտովարկավորման ծրագիր՝ աննախադեպ շահավետ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս մինչև ընթացիկ տարվա վերջ ավտոսրահից ձեռք բերել ավտոմեքենա՝ ընդամենը 4% կանխավճարով:

Իրավաբանական անձանց համար նախատեսված ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի համար: Կորպորատիվ բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում բազմաթիվ վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են՝բիզնեսը և ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատություններում գործող վարկերի վերաֆինանսավորումը՝կախված ձեռնարկատիրոջ գործունեության ոլորտից և առանձնահատկություններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է մրցակցային տոկոսադրույքներով վարկեր ՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուսական ռուբլով, ազգային արժույթով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52