Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՀԲՄ. 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է արտասահմանից ստացումների և փոխանցումների ծավալային աճ
16/06/2021 12:14
Կիսվել

ՀԲՄ. 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է արտասահմանից ստացումների և փոխանցումների ծավալային աճ

Հունիսի 16-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օր, որի նպատակն է ճանաչել ավելի քան 200 մլն միգրանտ աշխատողների նշանակալից ֆինանսական ներդրումն իրենց ընտանիքների շուրջ 800 մլն անդամների բարեկեցությունն ու իրենց հայրենիքի կայուն զարգացումն ապահովելու գործում:   Այս ֆինանսական հոսքերի կեսը բաժին է հասնում գյուղական բնակավայրերին, որոնց զարգացման համար տրանսֆերտներն ունեն  առավելագույն կարևորություն:

Միգրանտները զգալի ներդրում են ունենում այն երկրների տնտեսություններում, որտեղ նրանք աշխատում են (շուրջ 40) և այն երկրներում, որտեղ ապրում են նրանց ընտանիքի անդամները (շուրջ 125): 

Համաշխարհային բանկի 2021թ.-ի մայիսի զեկույցում նշվում է, որ 2020թ.-ին տրանսֆերտները նվազել են ընդամենը 1,6%-ով՝ 2019թ.-ի 548 մլրդ դոլարից հասնելով 540 մլրդ դոլարի:

2020թ.-ին դրամական փոխանցումների ոլորտում բեկում մտցրեց թվային տեխնոլոգիաների արագ ներդրումն ու դրանց մասսայական կիրառումը  աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների կողմից: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում բջջային և առցանց փոխանցումները նպաստեցին փոխանցումների հոսքերի ավելացմանը. 2020 թ.-ի ընթացքում աճել են 65%-ով և հասել 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի (GSMA, 2021): 

Այս տենդենցից անմասն չմնաց նաև Հայաստանը, որտեղ թեև համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված 2020թ. վերջի տվյալներով 2019թ. համեմատ գրանցվեց արտասահմանից ստացումների և փոխանցումների ծավալի նվազման միտում, սակայն արդեն ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին այս ցուցանիշների մասով գրանցվեց աճ: 

Մասնավորապես՝ 31.04.2021-ի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 31.04.2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 129 մլն դոլարով կամ 29.1%-ով՝ կազմելով 573 մլն դոլար: Արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է շուրջ 39 մլն դոլարով կամ 11.8%-ով՝ կազմելով 370 մլն դոլար: Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա դրությամբ ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 90 մլն դոլարով կամ 79.6%-ով՝ կազմելով 203 մլն դոլար: 

Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրը ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է իր 2015 թ. A / RES / 71/237 բանաձևով:

Հայաստանի բանկերի միություն / ՀԲՄ

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92