Ֆինանսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Արտակ Հանեսյան. Վերափոխումն ու վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար
24/08/2021 11:44
Կիսվել

Արտակ Հանեսյան. Վերափոխումն ու վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար

Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին:

Global Markets. Որո՞նք են Ամերիաբանկի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու  մրցակցային առավելությունները:

  • Ամերիաբանկի հաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլև այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց դա օգնեց մեզ հաջողությամբ հաղթահարել դեռևս 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Այդպես մենք առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկից վերափոխվեցինք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի: Եվ դա է պատճառը, որ մենք հետևողականորեն ձգտում ենք թվային վերափոխման, որի ուղղությամբ արված ներդրումների շնորհիվ էլ կարողացանք դիմակայել նախորդ տարի բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին: Ամերիաբանկը հավատում է Հայաստանի տնտեսության ներուժին և ապագային: 2008 թ.-ից ի վեր մենք հսկայական դերակատարում ենք ունեցել Հայաստանում գործող ընկերությունների և մեր երկրի տնտեսության  հզորացման գործում: Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է, որը մշտապես ձգտում է իր հաճախորդներին և գործընկերներին առաջարկել բանկային լավագույն ծառայություններն ու պրոդուկտները, հանդես գալ նոր ու ժամանակակից լուծումներով: Մեր աճն  ու զարգացումը մշտապես հիմնված են եղել ոչ թե կարճաժամկետ շահերի, այլ  երկարաժամկետ տեսլականի, ռազմավարության և մի շարք առանցքային նպատակների վրա: Ցանկանում եմ նաև շեշտել, որ մեր հաջողությանը նպաստել են մեր հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի վստահությունը մեր հանդեպ և նրանց հետ ունեցած երկարաժամկետ փոխհարաբերությունները: Նրանք մեզ ոգեշնչել են դինամիկ զարգացման և ավանդական բանկից մարդկային կարիքների վրա հիմնված ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի վերափոխման:

Global Markets. Որո՞նք են վերջին 12 ամիսների ընթացքում բանկի արձանագրած հիմնական ձեռքբերումներն ու  հաջողված ծրագրերը:

  • Թեև նախորդ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության առջև ծառացան էական դժվարություններ և մարտահրավերներ, այնուամենայնիվ մենք կարողացանք գործել արդյունավետորեն և ապահովել դրական արդյունքներ: 2021թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն, Ամերիաբանկը պահպանեց իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ըստ հիմնական բանկային ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ, շահույթ և սեփական կապիտալ): Առաջին եռամսյակի ավարտին բանկի ակտիվների և սեփական կապիտալի շահութաբերությունը կազմեց համապատասխանաբար 1.5% և 14.2%: Մենք առաջատար դիրք ենք զբաղեցնում նաև ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, որտեղ բանկի մասնաբաժինը կազմում է 26%: Դեպի ունիվերսալ բանկի մոդելին անցում կատարելու մեր ռազմավարության համաձայն, բանկն ավելացրել է մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը: Բացի այդ, զգալի առաջընթաց ենք ունեցել հեռավար և թվային ուղիներով բանկային սպասարկման ոլորտում, որի արդյունքում ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը 2020թ. կազմել է 48% (աճ 12 տոկոսային կետով):

Global Markets. Այս տարի Ամերիաբանկն առաջին անգամ հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի շուկայում: Ի՞նչ ծրագրեր ունի բանկը Հայաստանում կանաչ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ:

  • Նախ նշեմ, որ Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի թողարկումը բանկի կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 42 միլիոն Եվրո: Պարտատոմսերը թողարկվեցին մեր երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ: Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի համակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը միջազգային սկզբունքներին և համաշխարհային շուկայում գործող չափանիշներին: Կանաչ պարտատոմսերի միջոցով ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում ֆինանսավորելու էկոլոգիական կայունությանը նպաստող ծրագրերը: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ մեր հետագա անելիքներին, նշեմ, որ մենք մտադիր ենք դառնալու առաջատար կանաչ բանկը Հայաստանում և ակնկալում ենք էլ ավելի խորացված համագործակցություն մեր գործընկերների հետ:

Global Markets. Թվային ո՞ր տեխնոլոգիաներն է Ամերիաբանկն առավել հեռանկարային համարում: Որո՞նք են Ամերիաբանկի հիմնական առաջնահերթությունները 2021թ. համար և ապագայի ռազմավարական նպատակները:

  • Հաջողության հասնելու համար ցանկացած բանկ պետք է հարմարվի արագորեն փոփոխվող պայմաններին: Ընթացիկ տարվա մեր առաջնահերթություններն են հետագա թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը: Ըստ այդմ, մենք հետևողականորեն ընդլայնում ենք հեռավար բանկային ծառայությունների մատուցման կարողությունները, բարելավում ենք թվային ծառայությունների որակը, մեծացնում ենք մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը՝ միաժամանակ նպատակ ունենալով ապահովել վարկային պորտֆելի երկնիշ աճ: Դա կօգնի մեզ իրագործելու մեր ռազմավարական նպատակները, այն է` արդյունավետության բարձրացում, հիմնական ֆինանսական ցուցանիշների հետագա աճ, մեր հաճախորդների, գործընկերների, թիմակիցների և բաժնետերերի գոհունակության բարձր մակարդակի ապահովում, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկայում բացարձակ առաջատարի դիրքի պահպանում:

Global Markets. Վերջերս մի շարք հարցազրույցներում ձեր միջազգային գործընկերները նշում են, որ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): Ի՞նչ ծրագրեր ունի Ամերիաբանկն այդ ուղղությամբ:

  • Վերջին մի քանի տարիներին մենք դարձել ենք երկրի ամենախոշոր բանկը և ապահովել ենք միջազգային գործընկերների հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը: Բացի այդ, մենք շարունակաբար բարելավում ենք մեր կորպորատիվ կառավարման համակարգը: IPO-ն շատ կարևոր ռազմավարական նվաճում կլինի մեզ համար և կնպաստի մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործմանը: Հանրային ընկերություն հանդիսանալը ենթադրում է նաև, որ մենք պետք է հետևենք լավագույն փորձին` կապված կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մենք արդեն իսկ գործում ենք որպես հանրային ընկերություն` հանդիսանալով Հայաստանի բացառիկ ընկերություններից մեկը, որի կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանում է IPO-ի համար սահմանված նախապայմաններին: Մենք մշտապես հետևում ենք կապիտալի միջազգային շուկաներին, բորսայում ցուցակված նմանատիպ գործունեություն ծավալող ընկերություններին և սահմանել ենք հաջողությամբ IPO իրականացնելուն ուղղված ուղենիշներ: Նշեմ նաև, որ բանկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացը կմեկնարկի մեր միջնաժամկետ նպատակների իրականացումից հետո: Ժամկետները կախված կլինեն նաև շուկայական պայմաններից: Ցանկանում եմ նշել նաև, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են մեր աճին ու զարգացմանը, ունեն մեկ նպատակ` նպաստել կյանքի որակի բարելավմանը: Մեր հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է և վստահությունը մեր ընկերության ներուժի, մեր երկրի և տնտեսության հանդեպ, որում ապրում և աշխատում ենք:
16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65