Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ինչպես խուսափել վարկային խնդիրներից. IDBank
21/12/2021 11:09
Կիսվել

Ինչպես խուսափել վարկային խնդիրներից. IDBank

Հայաստանում այսօր շատերն են օգտվում վարկերից, բանկերն էլ առաջարկում են վարկայի ծրագրերի բազմաթիվ տեսակներ, որոնք բնականաբար տարբերվում են տրամադրման պայմաններով ու կանոններով, ինչն էլ բերում է յուրաքանչյուր անհատական մոտեցման տարբեր վարկատեսակների դեպքում:

Ինչպե՞ս խուսափել խնդիրներից, ո՞ր կետերին առավել ուշադրություն դարձնել, որ դեպքում անհատին վարկ չի տրամադրվում և ի՞նչ լուծումներ է առաջարկում բանկը՝ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում:

Այս և այլ հարցերի շուրջ Արմենպրեսը զրույցել է IDBank-ի Պրոդուկտների մշակման վարչության պրոդուկտների համակարգող Արուս Հարությունյանի հետ:

– Հայաստանում, կարելի է ասել, շատերն են օգտվում վարկային ծրագրերից, կնշե՞ք, թե մեզ մոտ առաջարկվող վարկերի տեսակներից որո՞նք են առավել շատ պահանջված և ինչու՞:

Ելնելով ընդհանուր վերլուծությունից, հաճախորդների վարքագծից և շուկայի ուսումնասիրությունից՝ կարող ենք նշել, որ առավել պահանջված են արագ սպառողական վարկերը, քանի որ դրանք կարճաժամկետ կտրվածքով հաճախորդի կարիքները հոգալու հնարավորություն են տալիս։ Ընդհանուր առմամբ՝ բանկային համակարգում 2021 թվականին սպառողական վարկերի ծավալի անկում է նկատվում, սակայն IDBank-ի դեպքում ունենք հակառակ պատկերը․ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ աճը հիմնականում պայմանավորված է Rocket Line թվային ապառիկի՝ մեր հաճախորդների կողմից լայն կիրառմամբ։ Rocket Line-ը «Գնիր հիմա, վճարիր հետո» կամ “Buy now, Pay later” (BNPL) համաշխարհային ձևաչափի հաջողված օրինակն է Հայաստանում, որն արդեն երկրորդ տարին է՝ գործում է մեր երկրում․ հիմքում դրված է այն գաղափարը, որ կարող ես քո ցանկալի գնումները կատարել անմիջապես, բայց վճարել հետո՝ որոշակի ժամանակահատվածում, մաս-մաս, ընդ որում՝ այդ հնարավորությունն արդեն ավելի քան 1600 կետում (ընդհանուր ավելի քան 6700 վաճառակետերից և 650 առցանց խանութներից) գործում է անտոկոս՝ Rocket line 0% տարբերակով, այսինքն՝ հետո վճարում ես նույն գինը, առանց հավելյալ տոկոսագումարի։

Հաջորդ ամենապահանջված վարկատեսակը հիփոթեքն է․ այստեղ ևս շատ կարևոր է ճկունությունն ու հաճախորդի հարմարավետությունը։ Օրինակ՝ հիփոթեքային և անշարժ գույքի գրավադրմամբ տրամադրվող սպառողական վարկերի դեպքում մենք հաճախորդին հնարավորություն ենք տալիս, ինքնուրույն որոշելու իր վարկի էական պայմանները, կախված իր համար կարևորության աստիճանից՝ վարկի ժամկետ, տոկոսադրույք, գումարի չափ և այլն։

– Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց քաղաքացիները բախվում են վարկ ստանալիս:

Ինչպես գիտենք՝ վարկ ստանալու համար հաճախորդները ֆինանսական կառույցին պետք է ներկայացնեն վարկունակության գնահատման համար բավարար փաստաթղթեր կամ հիմքեր, որպեսզի հնարավոր լինի գնահատել հաճախորդի վճարունակությունը, որոշ դեպքերում առկա են նաև վարկի տրամադրման համար պարտադիր պահանջ հանդիսացող գրավ, երաշխավորություն, ուստի կարող ենք նշել, որ քաղաքացիների հիմնական խնդիրները կապված են լինում վերոնշյալ հիմքերի ներկայացման կամ պահանջների ապահովման հետ։ Մասնավորապես, վարկի դիմումի ներկայացման նախնական փուլում որպես հաճախ հանդիպող խոչընդոտներ քաղաքացիների համար կարող են հանդիսանալ չգրանցված եկամուտների առկայությունը։ Այս հարցում IDBank-ը ցուցաբերում է հնարավորինս ճկուն մոտեցումներ թե առանձին պրոդուկտների նախագծման ժամանակ, և թե անհատապես յուրաքանչյուր հաճախորդի վարկային հայտին ընթացք տալիս։ Հիմնականում հաճախորդները այս կամ այն պատճառով նախընտրում են նաև շատ ժամանակ չտրամադրել բանկի սպասարկման գրասենյակ մոտենալու, դիմում ներկայացնելու վրա։ Մենք փորձում ենք նմանատիպ խնդիրները զրոյացնել, մեր աշխատակիցները նույնիսկ իրենք կարող են մոտենալ հաճախորդին հարմար վայր՝ վարկի դիմում վերցնելու նպատակով։

– Կնշե՞ք այն կարևոր կետերը, որոնց վարկառուն պետք է անպայման ուշադրություն դարձնի, որպեսզի խուսափի հետագա խնդիրներից:

Երբ հաճախորդն իր մտքում արդեն ձևակերպել է վարկ ստանալու ցանկությունը և դիմել է բանկ, հիմնական դրույթները, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, հետևյալներն են․ վարկի գումարը, վարկի ժամկետը, տոկոսադրույքը, վարկի տրամադրման և սպասարկման համար պարտադիր պայման հանդիսացող միջնորդավճարները։ Շատ կարևոր է հասկանալ ու գիտակցել, որ բանկի կողմից որպես վարկ տրված գումարն անհրաժեշտ է վերադարձնել ճիշտ ժամկետում՝ առանց ուշացումների։ Այսինքն՝ վարկը վերցնելիս անհրաժեշտ է ոչ միայն բանկին ներկայացնել եկամուտները հավաստող փաստաթղթեր, այլ նաև վստահ լինել, որ կկարողանաք մարել վարկը։ Պատահական չէ, որ ներկայում քաղաքացիների շրջանում լայնորեն տարածված են դեպքերը, երբ «վարկով վարկ են փակում»։

Պակաս կարևոր չէ ուշադրություն դարձնել միջնորդավճարների վրա և տարբերել անվանական ու փաստացի տոկոսադրույքները, քանի որ հաճախ են լինում դեպքեր, երբ հաճախորդները զարմանում են, թե ինչու է իրենց ամսական մարման գումարն ավելի մեծ, քան իրենք սպասում էին։ Փաստացի տոկոսադրույքը ձևավորվում է՝ անվանական տոկոսադրույքին ավելացնելով միջնորդավճարների գումարը տոկոսային արտահայտությամբ։

Հիփոթեքային վարկ վերցնելիս էլ ամենակարևորը վստահությունն է, որ եթե շինարարության հետ կապված խնդիրներ ծագեն, Դուք չեք տուժի․ IDBank-ն, օրինակ, հիփոթեքային վարկը ձևակերպելուց հետո, տրամադրված գումարն ամբողջությամբ չի փոխանցում կառուցապատողին այնքան ժամանակ, քանի դեռ գնորդը չի ստացել սեփականության վկայականը։ Մենք աշխատում ենք այնպիսի կառուցապատողների հետ, որոնք իրականացնում են շինարարությունն իրենց միջոցներով և միայն ավարտից հետո են պատրաստ ստանալ բնակարանների համար նախատեսված գումարը։

– Վարկային ոլորտում բարեփոխումների ինչպիսի՞ անհրաժեշտություն եք տեսնում:

Ժամանակակից մրցակցային պայմաններում ֆինանսական կառույցները շարունակաբար փորձում են կատարելագործել իրենց կողմից առաջարկվող պրոդուկտների հասանելիությունը և ծառայությունների մատուցման որակը, այդ թվում՝ արագությունը։ Այս առումով մեծ է նաև պետական կառույցների դերը, քանի որ շատ հաճախ բանկի կողմից առաջարկվող ծառայության մատուցման արագությունը միայն ֆինանսական կառույցից չէ կախված։ Ուստի շատ եմ կարևորում նաև պետական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների գործընթացների ավտոմատացումը, որն իր հերթին կբերի վարկավորման գործընթացների տևողության կրճատման։ Շատ կարևոր է նաև բանկերի մոտ ձևավորել վարկավորման այնպիսի վարքագիծ, որ հնարավորություն կտա հաճախորդներին վարկերի որոշակի պայմանների պահպանման դեպքում ավելի մատչելի տոկոսադրույքով սպասարկել իրենց վարկերը կամ արդեն իսկ որոշակի տարիներ սպասարկված երկարաժամկետ վարկերի վերջնաժամկետում հետ ստանալ վճարված տոկոսադրույքների մի մասը։

Շատ կարևոր է նաև հաճախորդին առաջարկել վարկային համակցված պրոդուկտներ․ սա հաճախորդներին կտա հարմարավետություն և միաժամանակ մի քանի խնդրի լուծում։

Օրինակ IDBank-ի կողմից տրվող հիփոթեքային վարկերի դեպքում մենք առաջարկում ենք փաթեթային տարբերակ։ IDhome փաթեթի շրջանակում մենք հաճախորդին տրամադրում ենք ոչ միայն հիփոթեք ձեռնտու պայմաններով, այլ նաև հնարավորություն ենք տալիս հիփոթեքի գումարի 10%-ի չափով ստանալ Rocket line սահմանաչափ, որով, ինչպես վերևում ասացինք, կարող են գնումներ կատարել բազմաթիվ վաճառակետերում և առցանց խանութներում, օրինակ` ձեռք բերել իրենց բնակարանի համար այն ամենն, ինչ անհրաժեշտ է, այդ թվում` Rocket line 0%-ով։

– Անդրադառնանք այսօր մեծ պահանջարկ ունեցող հիփոթեքային վարկերին: Ի՞նչ ծրագրեր են առաջարկվում երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար և ի՞նչ չափորոշիչներ են գործում:

Ինչպես նշեցիք, հիփոթեքային վարկերի պահանջարկը վերջին տարիներին իսկապես բավականին աճել է։ Չնայած 2020թ․ մեր երկրի առջև ծառացած դժվարություններին՝ IDBank-ի հիփոթեքային պորտֆելը աճել է 100%-ով։ Պորտֆելում մեծ բաժին են կազմում, իհարկե, կառուցապատողներից ձեռք բերվող հիփոթեքային վարկերը։ Ի դեպ, շատ կարևոր է շեշտել նաև այն փաստը, որ ձեռք բերելով բնակարան IDBank-ի միջոցով, հաճախորդը կարող է ապահով լինել, որ վարկի գումարը չի տրամադրվի կառուցապատողի տնօրինմանը, մինչև գույքի ամբողջությամբ ավարտվածությունը հավաստող փաստաթղթերը չփոխանցվեն բանկին, այսինքն` վարկային միջոցների գումարը 100%-ով սառեցվում է բանկում կառուցապատողի հատուկ հաշվին մինչև վերջինիս կողմից սեփականության վկայականի տրամադրումը հաճախորդին։

Անդրադառնալով արդեն երիտասարդ ընտանիքներին առաջարկվող հիփոթեքային վարկավորման ծրագրերին, նշեմ, որ ներկայում գործում են թե՛ «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ-ի, թե՛ Ազգային Հիփոթեքային Ընկերության ծրագրերը, որոնք ավելի մատչելի են։ Ի դեպ՝ IDBank-ն առաջարկում է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող Գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ էներգաարդյունավետ և մարզային հիփոթեքային վարկեր, որի հիմնական նպատակն է ՀՀ-ում ընդհանուր հիփոթեքային շուկայի զարգացումը, հատկապես՝ մարզերում բնակարանային և էներգաարդյունավետության ֆինանսավորման զարգացումը։ Բացի նշված ծրագրերից՝ երիտասարդ ընտանիքներն այսօր կարողանում են օգտվել մի շարք արտոնություններից՝ հիփոթեքի աջակցման սոցիալական ծրագրեր, եկամտային հարկի վերադարձի օրենք, որոնք ավելի մատչելի և հասանելի են դարձնում նորաստեղծ ընտանիքների համար հիփոթեքային վարկի միջոցով բնակարանի ձեռքբերումը։

Ինչ վերաբերում է չափորոշիչներին, դրանք բազմաթիվ են, որոնցից հիմնականներն են՝ տարիքային սահմանափակում, վարկի գումարի և ձեռք բերվող գույքի արժեքի որոշակի պարամետրեր, ընդհանուր եկամուտների կազմ և այլ վճարներ։

– Եվ ո՞ր դեպքերում է մերժվում հիփոթեքային վարկի տրամադրումը:

Հիփոթեքային վարկի մերժման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես վերը նշված գործոնները, այնպես էլ արդեն գրավի առարկային ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ գրավի անհամապատասխանությունը կամ դրա գնահատված ցածր արժեքը, որը հիմք է ընդունվում վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս, և հետագայում գրավական է հանդիսանում բանկի համար վարկի վերադարձելիությունը ապահովելու հարցում։ Բանկն անհատապես դիտարկում է հաճախորդի տվյալների համապատասխանությունը այս կամ այն ծրագրի պայմաններին և փորձում առաջարկել ամենահարմար տարբերակը։ Նշեմ նաև, որ ընդհանուր մեզ դիմած հայտերի մեջ մերժված հայտերի քանակը շատ չնչին տոկոս է կազմում, քանի որ փորձում ենք առկա տվյալներից ելնելով որևէ լուծում առաջարկել, և միայն անհնարինության դեպքում ենք մերժում հիփոթեքային վարկի հայտը։

– Որո՞նք են այն դժվարությունները, որոնց առաջ կանգնում են երիտասարդ ընտանիքները հիփոթեքային վարկ վերցնելիս:

Հիմնական դժվարությունը, որոնց առաջ կանգնում են երիտասարդ ընտանիքները, բավարար կանխավճարի բացակայությունն է։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում նկատվում է կանխավճարի չափի բարձրացման միտում, այս հարցը լուրջ մարտահրավեր է դառնում շատերի համար։ Կանխավճարի ոչ բավարար չափը կարող է նաև պատճառ հանդիսանալ հիփոթեքային վարկը հենց նախնական փուլում մերժելու համար։ Սակայն այս հարցում ևս մեր հաճախորդներն ունեն այլընտրանք՝ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում ստանալ հիփոթեքային վարկ առհասարակ առանց կանխավճարի։

Բացի այդ՝ Կառավարությունը ևս որոշակի լուծումներ է առաջարկում, օրինակ, երեխա ունեցող ընտանիքներին։ Մասնավորապես՝ գործող ծրագրերից երկուսը՝ միանվագ դրամական աջակցությունը և կանխավճարի ապահովագրությունը անմիջականորեն կապված են կանխավճարի որոշակի մասի փոխհատուցման հետ։ Հուսով եմ՝ այս ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ թեթևացնելով երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման հոգսը։

Գայանե Գաբոյան

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57