Ֆինանսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Visa Everywhere Initiative 2022-ը հրավիրում է ֆինտեխ եւ վճարային ստարտափներին՝ ներկայացնելու իրենց լուծումները համաշխարհային հարթակում
03/02/2022 13:39
Կիսվել

Visa Everywhere Initiative 2022-ը հրավիրում է ֆինտեխ եւ վճարային ստարտափներին՝ ներկայացնելու իրենց լուծումները համաշխարհային հարթակում

«Visa Everywhere Initiative» (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը հրավիրում է ֆինտեխ եւ վճարային ստարտափներին՝ ներկայացնելու իրենց նորարարական պրոդուկտներն ու լուծումները։ Եզրափակիչ անցած մասնակիցները հնարավորություն կստանան անձամբ ծանոթանալ բանկային, առեւտրային, վենչուրային եւ պետական ոլորտների հիմնական շահագրգիռ կողմերի հետ: Մրցույթի հաղթողները կստանան դրամական մրցանակներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող Visa ապրանքանիշի հետ համագործակցելու հնարավորություն։

Այս տարի ծրագիրն ընդլայնվել է՝ ներառելով կրիպտոարժույթ եւ Visa Direct (վճարային լուծում, որն ընկերություններին օգնում է նորարարական եղանակներով գումար տեղափոխել ամբողջ աշխարհում միլիարդավոր վերջնակետեր) օգտագործող ստարտափներին: Աշխարհի տարբեր անկյուններից եզրափակիչ անցած մասնակիցները, որոնք արդեն այսօր նպաստում են տնտեսական աճին, այս տարվա նոյեմբերին կհավաքվեն Քաթարում՝ մասնակցելու VEI-ի եզրափակիչ փուլին:

«Ֆինտեխ ընկերությունները եւ վճարումների ոլորտի նորարարները բարելավում են միջոցները, որոնցով սպառողները եւ ընկերությունները կատարում են վճարումներ՝ փորձելով դյուրացնել տվյալ պահին անհրաժեշտ գումարի հասանելիությունը ավելի մեծ թվով մարդկանց համար, իսկ համավարակը ցույց տվեց, որ այսօր դա կարեւոր է, քան երբեւէ: Մենք հպարտ ենք, որ Վրաստանը ներկայացնող Payze թիմը դարձել է Visa Everywhere Initiative 2021-ի CEMEA (Արեւելյան Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արեւելք) տարածաշրջանային մրցույթի հաղթող՝ 760 թեկնածուների միջից: Փաստը, որ վրացական ստարտափը դուրս է եկել Visa Everywhere մրցույթի գլոբալ եզրափակիչ, ընդգծում է երկրի անկանխիկ տնտեսության էկոհամակարգի զարգացվածության մակարդակը, ինչպես նաեւ համաշխարհային ֆինտեխ քարտեզի վրա տեղական թիմերի ներկայությունը», – նշել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Նախորդ տարիներին անցկացված VEI մրցույթներն իրենց աճն արագացնելու հնարավորություն են տվել վճարումների ոլորտում ամենախոստումնալից նորարարներից մի քանիսին։ Օրինակ՝ CEMEA տարածաշրջանային եզրափակչի հաղթողներից ուզբեկական MayaSoft ստարտափը Visa-ի հետ համագործակցությամբ ներկայացրել է Ուզբեկստանում առաջին անհպում վճարման լուծումը։ Վերջինը հիմնված է «Visa Tap to Phone» տեխնոլոգիայի վրա եւ 2021 թվականին անցել է «Visa Ready» ծրագրի պահանջներին համապատասխան հավաստագրում: Վրացական PAYZE ստարտափն էլ հաղթել է նախորդ տարվա CEMEA տարածաշրջանային եզրափակչում՝ ապագային վճարային մարտահրավերների հաղթահարմանն ուղղված լավագույն վճարային եւ առեւտրային նորարարական լուծումները ներկայացնելու համար։

«Աշխարհի ամենահեղինակավոր ստարտափներից մի քանիսի կողքին գլոբալ հարթակում մրցելը եւ, որ ավելի կարեւոր է, Visa-ի նման վստահելի ապրանքանիշից գլոբալ ճանաչում եւ աջակցություն ստանալը բացառիկ ձեռքբերում էր PAYZE-ի համար», – նշել է PAYZE-ի համահիմնադիր եւ համագործադիր տնօրեն, VEI CEMEA-ի 2021 թվականի հաղթող Գիորգի Ցուրցումիան (Թբիլիսի, Վրաստան): PAYZE-ն էլեկտրոնային կոմերցիայի ուղղվածությամբ ֆինտեխ ընկերություն է, որն ԱՊՀ երկրների բիզնեսներին հնարավորություն է տալիս միավոր ինտեգրման միջոցով ընդունել վճարումներ ամբողջ աշխարհից: Visa-ի ցանցի աջակցության եւ 25 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգեւի շնորհիվ PAYZE թիմը զբաղված է իր գաղափարի իրագործմամբ՝ 2021 թվականի արդյունքներով մշակելով ավելի քան 250 հազար գործարք:

VEI 2021 մրցույթում ճանաչման արժանացավ նաեւ Կարաչիում հիմնված Safepay ֆինտեխ ընկերությունը, որը շահեց CEMEA-ի հանդիսատեսի համակրանքի մրցանակը եւ 10 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգեւ: Safepay-ը մասնագիտացած է առցանց խանութների համար վճարումների անվտանգ մշակման գործում եւ օգնում է վաճառողներին ավելացնել պատվերի ձեւակերպման փոխարկման ցուցանիշը (checkout conversion), արագացնել դեբիտորական պարտքերի ստացումը եւ պարզեցնել վաճառքները՝ թույլ տալով իրենց հաճախորդներին վճարել առցանց:

VEI ցանցը ներառում է 8500 ստարտափ ամբողջ աշխարհից եւ ամեն տարի շարունակում է աճել։ 2015 թվականին իր մեկնարկից ի վեր ծրագիրն օգնել է ավելի քան 100 երկրների ստարտափներին միասին հավաքել ավելի քան 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ լուծելով ամենամեծ խնդիրներից մեկը, որի հետ բախվում են սկսնակ ձեռներեցները: Ամեն տարի VEI-ի գործունեության շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով հեռանկարային ստարտափների եւ արձագանքելով վճարումների աշխարհում գոյություն ունեցող եզակի խնդիրներին։

Այս տարի ծրագիրը հստակ կենտրոնանալու է CEMEA տարածաշրջանի վրա, որտեղ կան հսկայական հնարավորություններ հասարակությանն ուղղված նորարարական ապրանքներ եւ լուծումներ մշակող ֆինտեխ ընկերությունների համար: Այս տարի VEI-ին նախատեսում է երկու նոր մրցույթի անցկացում Եգիպտոսում եւ Սաուդյան Արաբիայում, ինչպես նաեւ գլոբալ եզրափակիչի անցկացում, որը կկայանա 2022 թվականի նոյեմբերին՝ Քաթարում:

VEI-ն փնտրում է նորարար եւ հավակնոտ ձեռներեցների, որոնք ձգտում են նպաստել իրենց հանրույթների զարգացմանը՝ լուծումներ գտնելով վճարային եւ կոմերցիոն բնույթի խնդիրների համար, որոնց բախվում են բոլոր չափերի եւ ոլորտների բիզնեսները, ներառյալ՝

Թվային ծառայությունների խթանիչներ եւ թվային թողարկողներ

  • Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ
  • Քրաուդֆանդինգ
  • Բանկինգը՝ որպես ծառայություն (BaaS)
  • BIN հովանավորություն
  • Թողարկողներ/մշակման կենտրոններ
  • Ծրագրերի ղեկավարներ

Թվային արժույթների թողարկում

  • Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ
  • Այլընտրանքային վարկավորում
  • Անձնական ֆինանսների կառավարում
  • Դրամական փոխանցումներ
  • Թվային բանկինգ (նեոբանկեր)
  • Թվային դրամապանակներ, P2P ցանցեր եւ փոխանցումներ
  • Աշխատակիցների պարգեւատրություններ
  • Կրեդիտորական պարտքեր
  • Կորպորատիվ քարտեր (ծախսերի կառավարում)

Լրացուցիչ ծառայություններ ֆինանսական ոլորտում առեւտրային ընկերությունների եւ/կամ սպառողների համար

  • Տվյալներ եւ վերլուծություն
  • ID, նույնականացում եւ անվտանգություն
  • InsurTech (ապահովագրական տեխնոլոգիաներ)
  • Հավատարմության ծրագրեր
  • Առեւտրային ծառայություններ եւ գործիքներ
  • Տեխնոլոգիական եւ վճարային ենթակառուցվածքներ
  • Մանրածախ առեւտրի տեխնոլոգիաներ
  • Այլ

Փոքր եւ միջին բիզնեսներ

  • Դրամական միջոցների շարժ (հատկացումներ, ներհաշիվ փոխանցումներ, P2P մատակարարումներ եւ վճարումներ)
  • Վճարումների ընդունում (էլեկտրոնային կոմերցիա, շարժական հեռախոսների միջոցով վճարումների ընդունում)
  • Ռիսկերի կառավարում (վերադարձային վճարումներ եւ այլն)
  • Ապրանքանիշի կառավարում (համայնքաստեղծ գործունեություն եւ այլն)
  • Այլ

Այս մրցույթի շրջանակներում Visa-ն որեւէ սեփական կապիտալ չի ձեռք բերում Visa Everywhere Initiative-ի մասնակիցներից։

Լրացուցիչ տեղեկությունները եւ հայտի ներկայացման մանրամասները հասանելի են այստեղ:

Visa Everywhere Initiative 2022-ը հրավիրում է ֆինտեխ եւ վճարային ստարտափներին՝ ներկայացնելու իրենց լուծումները համաշխարհային հարթակում

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04