Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Հայաստանի ֆոնդային բորսա. 2022 թ․-ի հունվար ամսվա տվյալներն ամփոփ
07/02/2022 15:29
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսա. 2022 թ․-ի հունվար ամսվա տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի հունվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 52 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 8.5  մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի հունվարի համեմատ գրանցելով 65% աճ: Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 59 գործարք։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 490 մլրդ դրամ, որը 8%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2021 թ․-ի հունվարի համեմատ աճել է 78%-ով՝ հատելով 3.6 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 180 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 104-ի։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի հունվարի համապատասխան  ցուցանիշը 41%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 6.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով՝ հասնելով 174 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 9 գործարք։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84