Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը
08/02/2022 11:26
Կիսվել

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

« Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է  2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ Ասեմ, որ պետության պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում։ Հիմնավորումը նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ սպառողական նվազագույն արժեքը այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 1,7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գները աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով։ Սա դեռ վիճակագրություն է։ Վերանայված սոցիալական խարտիան թելադրում է, որ նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը ցանկալի է լինի 60 տոկոս, նորմալ է, եթե 50 տոկոս է և չի կարող 40 տոկոսից ցածր լինել։ Միջին աշխատավարձը Հայաստանում 2020 թվականի դեկտեմբեր ամսին, ըստ վիճակագրության, 255 հազար դրամ է։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, ռիսկեր է տեսնում»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը նշեց, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, իսկ այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով։

«Ասեմ, որ հանձնաժողովում շատ սիրով մեծ քննարկում ենք արել և ես, իբրև զեկուցող, նաև մի շարք կառուցողական առաջարկություններ եմ արել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծում։
Իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը և ներկայացնել նոր լրամշակված նախագիծ, ինչին հիմնական զեկուցողը չի համաձայնել և այս նախագիծը այս տեսքով ստացել է բացասական եզրակացություն։ ՔՊ-ական պատգամավորը կոչ արեց  դեմ քվեարկել նախագծին։

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. Նախագիծը նիստի օրակարգ չընդգրկվեց։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58