2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումն աճել է 40.1%-ով
2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,420.7 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 52.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 413.3 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2022թ. հունվար-փետրվարին Հայաստանն արտահանել է 503.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 917.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 40.1%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 60.2%։