
2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 205,418 դրամ
2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 205,418 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.0% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.0%-ով և կազմել 172,201 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%-ով և կազմել 220,658 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։