
ՊԵԿ. Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի խնդիրների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: Մասնավորապես՝ 2022թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով:
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար, և միաժամանակ հայտնում, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։