Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կենտրոնական բանկ. 2022թ. մայիսի 3-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն​
20/05/2022 16:05
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2022թ. մայիսի 3-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն​

2022 թվականի մայիսի 3-ի ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, խորհրդի անդամներ Արթուր Ստեփանյանը, Հասմիկ Ղահրամանյանը, Դավիթ Նահապետյանը, Արտակ Մանուկյանը, Լևոն Սահակյանը

Խորհրդի նիստը սկսվեց մայիսի 3-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները: Քննարկման գլխավոր թեման շարունակում էր մնալ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող տարբեր պատժամիջոցների հնարավոր ազդեցությունները ՀՀ հիմնական գործընկերի երկրների և Հայաստանի տնտեսությունների ու ֆինանսական շուկաների վրա:

Արձանագրվեց, որ 2022թ. մարտին գրանցվել է 1.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց: Ամսվա ընթացքում գների աճ է դիտվել բոլոր հիմնական ապրանքախմբերում. պարենային ապրանքների գներն աճել են 2.2%-ով, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները՝ համապատասխանաբար 1.0% և 1.7%-ով: Հատկապես մեծ աճ է արձանագրվել «Միրգ» և «Բանջարեղեն» ենթախմբերի ապրանքների գներում՝ ընդհանուր հաշվով 5.4%, ինչպես նաև«Բնակարանային ծառայություններ» և «Հանգիստ և մշակույթ» ենթախմբերի գներում՝ համապատասխամաբար 3.1% և 2.6%: Արդյունքում՝ 12-ամսյա գնաճն ավելացել է և ամսվա վերջին կազմել 7.4%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է` կազմելով 7.0%։

Ներկայացվեցին արտաքին հատվածի ընթացիկ զարգացումները: Նախ արձանագրվեց, որ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցների և դրանցից ածանցվող բարձր անորոշության ազդեցությամբ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտվում է տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից ավելի արագ դանդաղում: Դրան զուգահեռ հակամարտության ֆոնին արտադրական, մատակարարման և վճարահաշվարկային շղթաներում առաջացած խնդիրների հետևանքով միջազգային ապրանքահումքային շուկաներում, ինչպես նաև գործընկեր երկրներում դիտվում է գնաճային միջավայրի էական ընդլայնում: Միաժամանակ, Չինաստանում համավարակի նոր ալիքի տարածումը կանխելու նպատակով կիրառվող խիստ սահմանափակումները խորացնում են համաշխարհային արժեշղթաների խաթարումները և հետաձգում դրանց վերականգնումը՝ առաջացնելով լրացուցիչ գնաճային ճնշումներ: Նման իրավիճակում գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են վարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն. ԱՄՆ ԴՊՀ-ն և ԵԿԲ-ն նախանշում են քաղաքականության արագ խստացման սցենարներ, իսկ Ռուսաստանի ԿԲ-ն, տոկոսադրույքի՝ նախորդ կտրուկ բարձրացումից հետո, աստիճանաբար այն իջեցնում է՝ պահպանելով զսպող դիրքը:

Խորհուրդը քննարկեց ՀՀ տնտեսության զարգացումները և արձանագրվեց, որ 2022թ-ի առաջին եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի միտումներ: Ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառվող տարբեր պատժամիջոցների հետևանքով դեպի Հայաստան միջազգային այցելուների մեծածավալ ներհոսքն արտահայտվում է ծառայությունների ոլորտի զգալի աճով և ամբողջական պահանջարկի ընդլայնմամբ: Վերջինիս նպաստում է նաև ներքին պահանջարկի որոշակի ավելացումը՝ պայմանավորված մասնավոր հատվածում աշխատավարձերի աճով: Միաժամանակ, միջազգային այցելուների կողմից ներքին ծառայությունների նկատմամբ պահանջարկի (արտաքին պահանջարկի) նշված աճը, ինչպես նաև արտերկրից դրամական փոխանցումների մեծ ներհոսքը նպաստում են ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը: Հատկանշական է, որ, չնայած դրամական փոխանցումների մեծ ներհոսքին, մասնավոր տրանսֆերտները, ինչպես և գնահատվում էր, զգալի նվազել են: Նշվեց նաև, որ 2022թ-ին ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատականը, ինչպես նախանշվում էր դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրում, շարունակում է մնալ զսպող:

Քննարկվեցին ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ իրացվելիության նորմալ պայմաններում շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները ձևավորվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ:

Միաժամանակ, նաև փաստվեց, որ Հայաստանի սուվերեն ռիսկի հավելավճարը, տարածաշրջանային անորոշությունների պայմաններում 2022թ. մարտին արձանագրած կտրուկ աճից հետո, ապրիլին՝ ԿԲ սցենարին համահունչ զգալիորեն նվազել է: Սա իր արտացոլումն է ստացել նաև արժութային շուկայում ՀՀ դրամի փոխարժեքի վարքագծում:

Քննարկելով նշված իրավիճակում գնաճային միջավայրի վրա ազդեցությունները և գնաճային սպասումների զարգացումները՝ Խորհուրդն արձանագրեց, որ մարտ-ապրիլ ժամանակահատվածում գնաճային միջավայրի զգալի ընդլայնումը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և համաշխարհային արժեշղթաների խաթարումների հետևանքով ապրանքահումքային միջազգային շուկաներից՝ ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին փոխանցվող ազդեցությամբ: Գնաճին որոշակիորեն նպաստում են հատկապես ծառայությունների ոլորտում ամբողջական պահանջարկի դրական զարգացումները: Նշվեց նաև, որ գնաճային միջավայրի ընդլայնումն ու պահպանվող անորոշություններն արտահայտվել են հասարակության գնաճային սպասումների վարքագծում: Մյուս կողմից, գնահատվում է, որ դրամի փոխարժեքի արժևորումը դրական ազդեցություն կունենա ներքին գնաճային միջավայրի թուլացման ու գնաճային սպասումների նվազման ուղղությամբ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Կանխատեսող թիմը Խորհրդին էր ներկայացրել վերոնշյալ միջավայրում առաջիկա մակրոտնտեսական զարգացման հեռանկարների և դրամավարկային քաղաքականության խստացումը շարունակելու սցենար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս գնաճի գործոնները հիմնականում պայմանավորված են համաշխարհային գնաճային երևույթներով և առաջարկի գործոններով, իսկ զուգահեռաբար փոխարժեքի արժևորման պահպանման վերաբերյալ դատողության ֆոնին ակնկալվում են գնաճային սպասումների որոշակի նվազման միտումներ՝ Խորհրդի անդամների գերակշռող մեծամասնությունը կարծում էր, որ դրամավարկային պայմանների վերջին՝ համեմատաբար մեծ քայլով խստացումից հետո, ներկայումս անհրաժեշտ է որոշակի դադար՝ առավել հստակ գնահատելու նաև խստացման ազդեցության չափն ու արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, Խորհրդի առանձին անդամներ կարծում էին, որ գնաճային գործոնները գերակշռում են և պետք է շարունակել դրամավարկային քաղաքականության հետևողական խստացումը և քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը: Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս թողնել անփոփոխ։ Միաժամանակ, ԿԲ Խորհուրդը կարևորեց քաղաքականության հետևողականությունը՝ հետագայում համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

ԿԲ Խորհուրդը գնահատում էր, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98