
Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերսկսել է արժույթի գնումները ռուբլու ամրապնդումը զսպելու համար
Ռուսաստանի բանկն սկսել է արտահանողներից արժույթ գնել շուկայի մյուս մասնակցների միջոցով, որպեսզի զսպի ռուբլու փոխարժեքը չվերահսկվող ամրապնդումից: Այդ մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրների: Թե որն է մեխանիզմի էությունը եւ թե հատկապես ինչպես է այն ազդում արժութային շուկայի վրա, հրատարակության զրուցակիցը չի բացահայտել:
Կարգավորիչն սկսել է արժույթի նման գնում կատարել ռուբլու կտրուկ ամրապնդումից խուսափելու համար, քանի որ շուկայում չի հայտնվել արժույթի վաճառվող արտահանական հասույթին համադրելի պահանջարկը, նշում է թերթի աղբյուրներից մեկը: Ռուբլու փոխարժեքը փետրվարյան անկումից հետո սկսել է կտրուկ ամրապնդվել արժութային վերահսկողության միջոցներ ձեռնարկելու եւ արտահանողների կողմից արժութային հասույթի պարտադիր վաճառքի ֆոնին:
Այժմ արտահանողները, նախագահի հրամանագրին համապատասխան, պետք է երկու ամսվա ընթացքում (ավելի վաղ ժամկետը կազմում էր ընդամենը երեք օր) վաճառեն արժութային հասույթի 80 տոկոսը:
Կենտրոնական բանկն ապրիլի վերջին առաջարկել էր 80 տոկոսից մինչեւ 50 տոկոս նվազեցնել պարտադիր վաճառքի նորմատիվները հումքի արտահանողների համար, որոնք բերում են հիմնական արժութային հասույթը: Առայժմ այդ առաջարկությունը չի իրականացվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:30 27/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 404.00 | 411.00 |
AMD / EUR | 425.00 | 434.00 |
AMD / RUR | 7.23 | 7.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով