Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԲՄ. Առևտրային բանկերի աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական ծառայությունների կենտրոնին
31/05/2022 14:38
Կիսվել

ՀԲՄ. Առևտրային բանկերի աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական ծառայությունների կենտրոնին

Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալվեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունում։

Արդեն 24 տարի «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը Երևանում և Հայաստանի 3 մարզերում գործող կենտրոններում առանց տարիքային սահմանափակման վերականգնողական, սոցիալ-հոգեբանական, իրավախորհրդատվական և մասնագիտական կարողությունների զարգացման ծառայություններ է մատուցում շուրջ 1700 տեղաշարժման, տեսողության և մտավոր զարգացման խանգարումներ ունեցող անձանց:

Նպատակ ունենալով բարելավել Երևանի կենտրոնի շենքային պայմանները՝ դեռևս ամիսներ առաջ կազմակերպությունը նախաձեռնել էր կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, որոշում կայացրեց ներդրում ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող կենտրոնի վերանորոգման աշխատանքներին՝ նվիրաբերելով անհրաժեշտ քանակի օդորակիչներ։ 

Ինչպես նշում է ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը՝ իրենց կենտրոնների երկարամյա և արդյունավետ գործունեության երաշխավորները կազմակերպության բարեկամը դարձած այն աջակիցներն են, ովքեր աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը:

«Ներկայում կենտրոնի տարածքը հնարավորինս հարմարեցված է տեղաշարժման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անվտանգ տեղաշարժման համար, սակայն շահառուների հետ լիարժեք աշխատելու համար անհրաժեշտ են նաև շենքային հատուկ պայմաններ։ Այս հարցում մեր խնդրանքին արձագանքեց Հայաստանի բանկերի միությունը և բանկերի աջակցության շնորհիվ մեր վերակառուցվող կենտրոնն արդեն ապահովված է օդորակիչների անհրաժեշտ քանակով»,-նշեց «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը:

Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը կարևորեց վերջինիս դերը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի համար հնարավորինս լիարժեք պայմաններ ապահովելու հարցում։

«Երկու տասնամյակից ավելի այս կենտրոնն օգնության ձեռք է մեկնում հասարակության առավել խոցելի անձանց։ Անգնահատելի է մասնավորապես կենտրոնի շահառու մանկահասակ երեխաների հետ տարվող աշխատանքը, ովքեր կենտրոնի մասնագետների հոգատար և ճիշտ մոտեցման արդյունքում կարողնաում են հնարավորինս լիարժեք հաղորդակցվել  շրջապատի հետ։ Առևտրային բանկերը մշտապես իրականացնում են աջակցության տարբեր ծրագրերը և ուրախ եմ, որ այս անգամ ևս կարողացանք օգտակար լինել և աջակցել շատերի համար երկրորդ ընտանիք դարձած այս կենտրոնին»,-նշեց Սեյրան Սարգսյանը։

«Լիարժեք կյանք» ՀԿ կատարած ՀԲՄ այցի շրջանակում կենտրոնի երեխաների համար կազմակերպվեց նաև ուրախ ժամանցային ծրագիր։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52