ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 15/06/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 15-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 4.79 դրամով և կազմել 424.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.82 դրամով և կազմել 444.75 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 7.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.79 դրամով և կազմել 513.04 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 110.70 դրամով և կազմել 24811.46 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.11 դրամով և կազմել 289.76 դրամ: