Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆիլիպինների Կենտրոնական բանկի ղեկավարը դեմ է արտահայտվել թվային արժույթների արգելքին
27/07/2022 19:33
Կիսվել

Ֆիլիպինների Կենտրոնական բանկի ղեկավարը դեմ է արտահայտվել թվային արժույթների արգելքին

Ֆիլիպինների Կենտրոնական բանկի (BSP) ղեկավար Ֆելիպե Մեդալան Forkast-ին տված հարցազրույցում ասել է, որ գործակալությունը չի պլանավորում արգելել թվային ակտիվները:

Նրա խոսքով, այժմ կրիպտոարժույթները քիչ օգուտ ունեն իրական վճարումների համար՝ բարձր անկայունության պատճառով: Մեդալան նաև նշել է բիթքոինի վնասը շրջակա միջավայրին։

«Օգտակար օգտագործման սցենար՝ [կրիպտոարժույթների] կառավարության մոնիտորինգից խուսափելն է: Հարցն այն է, թե դա ի՞նչ սոցիալական օգուտ է տալիս»,- ասել է BSP ղեկավարը։

Մեդալան կարծում է, որ պետությունների մեծ մասում իշխանությունը իդեալական չէ, սակայն նպաստում է ընդհանուր բարօրությանը, այնպես որ «կառավարությունը թուլացնելու կարիք չկա»։

«Որոշ կրիպտոակտիվներ շատ կարճ ժամանակահատվածում կորցրել են իրենց արժեքի գրեթե երկու երրորդը: Ուստի իմ խորհուրդն է՝ եթե պատրաստվում եք գնել այն, մի ներդրեք գումար, որը չեք կարող կորցնել», – բացատրել է  նա:

BSP-ի ներկայացուցիչը խոսել է մինչև 2022 թվականի վերջը ազգային թվային արժույթը փորձարկելու՝ գործակալության ծրագրերի մասին։ Փորձնական նախագծից քաղված դասերն օգտագործվում են CBDC-ի զարգացման հաջորդ քայլերն ուղղորդելու համար:

Հիշեցնենք, որ հունվարին Ֆիլիպինների խոշորագույն բանկը՝ UnionBank-ը, հայտարարեց կրիպտոարժույթների առևտրի և պահպանման մեկնարկի մասին: Ընկերությունը չի նշել թողարկման մոտավոր ամսաթիվը։

Ավելի վաղ Binance-ի ղեկավար Չանգպեն Չժաոն խոսել է Ֆիլիպիններում լիցենզիա ստանալու ընկերության ծրագրերի մասին։ Հուլիսին Infrawatch PH վերլուծական կենտրոնը կոչ է արել Առևտրի և արդյունաբերության նախարարությանը հետաքննություն սկսել բիթքոին-բորսաների վերաբերյալ՝ անօրինական մարքեթինգային արշավների համար:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52